| |
Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենթուսը» գրեթե համաձայնության են եկել Ալվարո Մորատայի տրանսֆերի գործարքի շուրջ: Պայմանագրի կետերը փոխշահավետ են, սակայն «Արքայական» ակումբը կառաջարկի ևս մեկ կետ, որով յուրաքանչյուր ժամանակ նշված գումարով կարող է հետ բերել երիտասարդ Իսպանացուն: «Ռեալը» ցանկանում է նաև նշել գումարային աայն քանակը, որը վճարելով կվերադարձնի 21-ամյա «Կանտերանոյին»: Պայմանագրի կետի հաստատման հարցումն ուղարկված է Թուրին, պատասխանը հայտնի չէ: Ինչպես հայտնել էինք, Ալվարոյով հետաքրքրվում է 11 ակումբ, սակայն լուրջ պայքարի մեջ են միայն վերոնշյալ «Ծեր Սենիորան» և «Արսենալը»: |
|