| |
Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է պաշտոնական առաջարկություն անել կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է Goal.com-ը: Նշվում է, որ Ալեքսիս Սանչեսը հանդիսանում է «զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավոր տրանսֆերային նպատակը: Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է Սանչեսին օգտագործել հարձակման կենտրոնում: «Արսենալի» ղեկավարությունը սկսել է բանակցել «Բարսելոնայի» հետ դեռ մայիսին: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբը չիլիացու համար պատրաստ է վճարել 32 մլն ֆունտ:
|