ԿԱՍՏԻԼՅԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ |
ԽՈՍԵ ՄԱՆՈՒԵԼ ԴԻԱՍ Խոսե Մանուել Դիաս - Բարեհաջող սկսելով ֆուտբոլիստի կարիերան «Ռեալի» ակադեմիայում նա չհասավ ոչ-մի լուրջ հաջողության, բայց կարիերայի ավարտին պես դարձավ մարզիչ: Իր մարզչական կարիերան նա նույնպես սկսել է «Ռեալում», գլխավորելով «Խուվենիլ Բ»-ն Ֆլորենտինո Պերեսի առաջին նախագահական տարիներին: Սակայն Ռամոն Կալդերոնի նախագահության տարիներին Մանոլո Դիասը լքեց թիմը և ուղևորվեց Մեքսիկա 2 տարի անց Դիասը վերադարձավ հայրենիք և գլխավորեց «Նավակլարներոն»: 2008/2009 թվականների արդյունքներով այս թիմը լքել է Սեգունդա Բ-ն և մինչ օրս խաղում է սիրողական մակարդակի վրա: Այնուամենայնիվ նման անհաջողությունը չխանգարեց նրան գլխավորել «Ռեալ Մադրիդ C»-ն: Ֆլորենտինո Պերեսի վերադարձը նախագահական գահին խոսում էր այն մասին, որ Մանոլոն կսկսի ամեն ինչ մաքուր էջից: Դիասը ղեկավարում էր «Ռեալի» 3-րդ թիմը մի ամբողջ 3 մրցաշրջան: Տերեսի դիվիզիոնում Մանոլոյի ղեկավարության առաջին տարում «Ռեալ Մադրիդ C»-ն գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ մյուս տարի Մանոլոն նույն թիմով գրավելով 2-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում, վստահ տեղափոխվում է Սեգունդա Բ: 2013-ի նոյեմբերին «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ալբերտո Տորիլը ազատվեց պաշտոնից: Նրա փոխարեն «Ռեալի» 2-րդ թիմի ղեկին անցավ Մանոլո Դիասը: Շատերն ասում են, որ Դիասը նշանակվել էր գլխավոր մարզիչ Կաստիլյայի նախագահ Ռամոն Մարտինեսի հետ լավ հարաբերությունների մեջ լինելու պատճառով (Ինչը սակայն չէր կարելի ասել Ալբերտո Տորիլի հարաբերությունների մասին նույն Մարտինեսի հետ): Բայց ինչպես էլ լիներ, հենց Մանոլոն պետք է դուրս բերեր «ՌՄ Կաստիլյային» Սեգունդայի մրցշարային աղյուսակի նկուղուց, և այդպես էլ եղավ: ՄԱՐԶՉԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱ՝ «Ռեալ Մադրիդ Խուվենիլ Բ» (2002 - 2006) «Նախակլարներո» (2008 - 2009) «Ռեալ Մադրիդ C» (2010 - 2013) «ՌՄ Կաստիլյա» (2013 - մինչ օրս) |