ՆՎԱՃՈՒՄՆԵՐ |
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ (32)՝ Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային Լիգայի (իսպ.՝ Liga de Fútbol Profesional) Առաջին Դիվիզիոնը (իսպ.՝ Primera División), որն ավելի հաճախ հայտնի է որպես Լա Լիգա (իսպ.՝ Լա Լիգա), բարձրագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնությունն է Իսպանիայում։1950-ական թվականներից գավաթային առաջատարներն են «Ռեալ Մադրիդը» (ընդհանուր 32 չեմպիոնական տիտղոս) և «Բարսելոնան» (21 չեմպիոնական տիտղոս): 1930-40-ական թվականներին «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ արդյունավետ հակամարտում էին «Վալենսիան», «Ատլետիկո Մադրիդը» և «Ատլետիկ Բիլբաոն»: ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹ (18)՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ (իսպ.՝ Copa del Rey — Արքայական գավաթ), ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որը անցկացվում է իսպանական ֆուտբոլային ակումբների միջև 1902 թվականից: Կազմակերպիչն է Իսպանիայի Արքայական Ֆուտբոլի ֆեդերացիան: ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ (9)՝ 1956 | 1957 | 1958 | 1959 | 1960 | 1966 | 1998 | 2000 | 2002 |: ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա) ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում: Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն: Անց է կացվում սկսած 1992-ից: Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբներ: Ամենաշատ հաղթանականեր ունի «Ռեալ Մադրիդը» (9 հաղթանակ): Ներկա չեմպիոնը գերմանական «Բավարիան» է: ԵՎՐՈՊԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹ (1)՝ 2002 |: ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, պաշտոնական ֆուտբոլային առաջնություն, որով բացվում է եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանը։ Անցկացվում է մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ Եվրոպական Լիգայի հաղթողների միջև։ Ամենաշատ նվաճած թիմն է Իտալական «Միլանը» 5 տիտղոսով: ՈՒԵՖԱԻ ԳԱՎԱԹ (2)՝ 1984-85 | 1985-86 |: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգան նախկինում կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ: Ամենամյա Ֆուտբոլի գավաթ է, որը առաջին անգամ տեղի է ունեցել 1971 թ.ին։ Եվրոպայի լիգան երկրորդ ամենահեղինակավոր եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցությունն է, իսկ առաջինն իհարկե ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան է։ Ակումբները որակավորվում մրցույթի հիման վրա։ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹ (8)՝ Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթ (Իսպ. Supercopa de España)՝ դրան մասնակցում են Իսպանիայի առաջնության չեմպիոնն ու նախորդ տարվա «Արքայական Գավաթի» տիտղոսակիրը: Սկզբում այն կոչվում էր Կոպա դե Օրօ Արգենտինա (Copa de Oro Argentina), ավելի ուշ՝ Եվա Դուարտեի Գավաթ (Copa Eva Duarte), անվանակոչված ի պատիվ Մարիա Եվա Դուարտե դե Պերոնի: Այն դեպքում, եթե թիմը և՛ այդ տարվա Առաջնության հաղթող է և՛ նախորդ տարվա «Արքայական Գավաթի» տիտղոսակիր, ապա նրա դեմ կմրցի նախորդ տարվա «Արքայական Գավաթի» եզրափակչի մրցակիցը: |