| |
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հոլանդիայի հավաքականը հանդիպեց Մեքսիկային: Հանդիպումն անցավ շոգ պայմաններում: Առաջին կեսում թիմերը հազվադեպ էին սպառնում միմյանց դարպասներին: Հիշատակվեց միայն Ջովանի դոս Սանթոսի հարվածը խաղակեսի միջնամասում, որը դարպասապահ Յասպեր Սիլեսենը հետ մղեց: Իսկ երկրորդ կեսը մեքսիկացիների համար հիանալի սկսվեց: Ջովանի դոս Սանթոսը հեռու տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Հոլանդիայի հավաքականը ստիպված առաջ նետվեց և կարողացավ մի քանի վտանգավոր պահեր ստեղծել, սակայն հաջող էր գործում Գիլյերմո Օչոան: Սառույցը կոտրվեց 87-րդ րոպեին, երբ Ուեսլի Սնեյդերը ուժեղ հարվածով հավասացրեց հաշիվը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Արյեն Ռոբենը վայր ընկավ տուգանային հրապարակում, և մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացրեց Կլաս-Յան Հունտելարը: Այդ գոլն էլ Հոլանդիայի հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ` 2-1: Այսպիսով՝ Հոլանդիա - Մեքսիկա (2-1) Գոլերը` Ուեսլի Սնեյդեր (87º), Կլաաս Յան Հունտելար (94º) - Ջովանի դոս Սանթոս (48º) |