| |
«Մոնակոն» պատրաստ է վաճառել Խամես Ռոդրիգեսին «Ռեալին» 80 միլիոն եվրոյով, գրում է «AS»-ը: Աղբյուրի հավաստմամբ, գործարքի մեջ կարող են ներառվել Մադրիդյան ակումբի ֆուտբոլիսներ Ֆաբիու Կոենտրաուն, Կազեմիրոն, Ալվարո Մորատան, կամ Դիեգո Լոպեսը: Ավելի վաղ «Մոնակոն» Կոլումբիացուն ձեռք էր բերել 45 միլիոնով՝ «Պորտուից»: Ֆրանսական ակումբի հետ Խամես Ռոդրիգեսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 4 տարուց: ԱԱ-2014-ից առաջ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 35 միլիոն եվրո: Ներկայիս դրությամբ խամես Ռոդրիգեսը հանդիսանում է Աշխարհի Առաջնության լավագույն ռմբարկուն՝ 6 գոլով: |
|