| |
Աշխարհի Առաջնության 2014 թվականի խաղարկությունն անկանխատեսելի է: Խմբային փուլի 3 տուրերի արդյունքում դուրս մնացին թերևս ամենախոստումնալից և հայերի կողմից ամենաերկրպագվող հավաքականները՝ Իսպանիան, Անգլիան, Իտալիան և Պորտուգալիան: Նրանց այլևս չենք տեսնի գալիք խաղերում: A Խումբ՝ Եթե խմբային փուլի մեկնարկին որևէ մեկն ասեր, որ Խորվաթիան դուրս կմնա խմբային փուլից, զիչելով Մեքսիկային, ապա բազմաքանակ ծաղրանքի խոսքերի կարժանանար: Բրազիլիայի հավաքականը 2 խաղթանակով և ոչ-ոքիով շարունակում է պայքարը ոսկե մրցանակի համար: Կամերոունն այս տարի խաղում էր գեղեցիկ ու նրբաոճ ֆուտբոլ, անսովոր իր պատմության մեջ, սակայն հակառակորդները բավականին հզոր էին, ուստի Կամերունը ևս դուրս է մնում: B Խումբ՝ Իսպանիա, Իսպանիա, Իսպանիա... Իսպանիայի հավաքականն այս տարի նվաստացավ այնպես, ինչպես երբեք: Առաջին երկու տուրերում պարտվելով Հոլանդիային (5-1) և Չիլիին (2-0), Իսպանիան կարողացաավ հեռանալ իր հետևից շրխկացնելով դուռը: Իհարկե ոչ-ոք չեր էլ հավատում, որ Ավստրալիան ո վիճակի է լավ ֆուտբոլ խաղալ, բայց այնուամենայնիվ կենգուրուները արժանի խաղացին: C Խումբ՝ Կոլումբիայի հավաքական, BRAVO Կոլումբիայի հավաքական: 3 տուրերի արդյունքում Կոլումբիացիները, նույնիսկ առանց Ռադամել Ֆալկաոյի կարողանում են գլուխները վեր հառած դուրս գալ խաղադաշտից: Հունատանը, Կոտ-Դ'իվուարը, և Ճապոնիան հավասար հնարավորություններ ունեին, սակայն հաղթեց հունական հնարամտությունն ու ինտիլիգենցիան: D Խումբ՝ Մահվան խումբ՝ D խումբ: Խաղում էին Իտալիան, Անգլիան, Ուրուգվայն ու Կոստա-Ռիկան: Երբ հայտնի դարձան խմբային փուլերի մասնակիցները, բոլորը խղճացին Կոստա-Ռիկային: Յուրաքանչյուր փողոցում կարելի էր լսել «խե՜ղճ Կոստա-ռիկա» արտահայտությունը, սակայն վերհիշեք այն, ինչ գրված էր՝ սա ամենաանկանխատեսելի Աղխարհի առաջնությունն է: Կոստա Ռիկան դուր եկավ հաղթելով ու նվաստացնելով բոլորին, առանց բացառության: Ստիպեց լաց լինել Իտալիայի և Անգլիայի հավաքականի խաղացողներին: Ամենաշլացուցիչն իհարկե Սուարեսի վամպիրական խայթոցն էր՝ Ուրուգվայ-Իտալիա խաղին, երբ Սուարեսի Կիելինիի հետ անմեղ պայմարում ուղղակի փորձեց դարձնել նրան «իր ազգակիցը», ինչի համար որակազրկվեց, ու ֆուտբոլ չի խաղա մոտ 5 ամիս: E և F խմբերում ամեն-ինչ կանխատեսված էր, չենք քննարկի: G Խումբ՝ G տառը անեծք էր Գանայի և Պորտուգալիայի հավաքականների համար: Պատերազմող երկիր Գանան ավելի գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ խաղաց, քան Պորտուգալիան, ուր սերնդափոխություն էր կատարվել: Գերմանիան և ԱՄՆ-ն թերևս շարունակում են պայքարը արդեն-իսկ 1/8 եզրափակչում: H Խումբ՝ Բելգիան և Ալժիրը ցուցադրելով հիանալի ու դիտարժան ֆուտբոլ կարողանում են հաղթանակի նժարը պահել իրենց կողմը: Լավագույն 10 գոլերը, որոնք խփվել են խմբային փուլում՝ |