Եվրոպայի Չեմպիոն «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ ունեցած պայմանագրի ժամկետը:
Մադրիդցիների ղեկավարությունը դիտարկում է ֆուտբոլիստին վաճառելու, և որոշակի չափով հասույթ ստանալու մասին: Հայտնի է, որ «Բլանկոսները» Գերմանացու համար ցանկանում են ստանալ 20 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար:
Հիշեցնենք, որ Խեդիրայի՝ «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականի ամռանը, ու ակումբը դեռ կարող է շարունակել բանակցությունները, և առաջարկել նոր պայմանագիր ավելի շահավետ կետերով:'