Բոլորս անկասկած հիշում ենք այն պատմությունը, երբ մի երեխայի ընտանիք, շատ աղքատ ու չունեվոր, դիմում է Ռոնալդուին: Նրանք խնդրել էին Կրիշտիանուին իր մարզաշապիկն ու խաղակոշիկները նվիրել իրենց՝ աճուրդով վաճառելու, ու երեխայի համար ճակատագրական վիրահատություն կատարելու համար: Ռոնալդուն ոչ միայն արձագանքեց ընտանիքին, այլ վճարեց երեխայի վիրահատության բոլոր ծախսերն ու ապահովեց ընտանիքի բարեկեցությունը: Իրեն խնդրված մարզաշապիկն ու խաղակոշիկները ևս չուշացան: Պորտուգալացի ֆուտբոլիստը նվիրեց «Ռեալի» իր մարզաշապիկն ու «Mercurial» թանկարժեք խաղակիշիկները անձնական ստորագրությամբ:
Ռոնալդուն ԱՄՆ-ի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկավ նոր սանրվածքով: Նրա գլխի վրա գծված էին այն գծերը, որոնք սպիացած կլինեն իր կողմից օգնություն ստացած երեխայի գլխին:
Եկեք բոլորս հարգենք Ռոնալդուին, անկախ նրանից, երկրպագում ենք նրան, թե՞ ոչ: Անկասկած, նրա արարքը վեր է ցանկացած տիպի ուրախությունից, փառք նրա նման բարեգործներին:
|