ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹ |
ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ — ամենամյա գավաթային մրցաշար, անցկացվող իսպանական պրոֆֆեսիոնալ ակումբների միջև: Անցկացվում է 1902 թվականից ի վեր, կազմակերպվում է Իսպանիայի Արքայական Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ 1902 թվականին Կարլոս Պադրոսն, ով հետագայում դարձավ «Ռեալի» նախագահ, առաջարկեց Ալֆոնսո 13-րդի հանդիսավոր թագադրմանը կցել ֆուտբոլային մրցաշար: Մադրիդյան ակումբի առաջարկին հետևեցին «Բարսելոնան», «Էսպանյոլը», «Բիսկայան» և «Նյու Ֆուտ-Բոլը»: Առաջին իսկ խաղարկության ժամանակ եզրափակչում հաղթեց «Բիսկայան»: Այսպես մեկնարկեց Արքայական գավաթի պատմությունը: 1910 թվականին Իսպանական ֆուտբոլային ակումբների միջև պառակտություն սկսեց: Լարված և թշնամական հարաբերություններն ակումբների միջև պատճառ է հանդիսանում «Իսպանիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի» և «Իսպանական ակումբների համախումբ» ֆուտբոլային կազմակերպությունների ստեղծման: 1910 և 1913 թվականներին կազմակերպություններից յուրաքանչյուրը ստեղծեց ֆուտբոլային մրցաշարեր: 1937 թվականին Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ, երկրի կառավարությունը ստեղծեց իր սեփական մրցաշարը՝ Ազատ Իսպանիայի Գավաթը (Իսպաներեն՝ Copa de España Libre): Եզրափակչում հանդիպեցին մի քաղաքի թիմեր՝ «Լևանտեն» և «Վալենսիան», ուր «Լևատեն» 1 - 0 հաշվով հաղթեց «Չղջիկներին»: Այս մրցաշարի արդյունքը հայտարարվեց 2007 թվականին՝ Իսպանիայի Արքայական Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից: ԳԱՎԱԹԱԿԻՐՆԵՐ՝ Երկու «Copa del Generalísimo», որոնք նվաճվեցին «Ռեալ Սարագոսայի» կողմից՝ 1964 և 1966 թվականներին: Մրցաշարի ողջ պատմության ընթացքում պատրաստված է եղել 12 գավաթ՝ տարբեր ձևավորումներով: Դրանցից 4-ը Կաատալոնական «Բարսելոնայինն» են, 3-ը «Ատլետիկ Բիլբաոինը», իսկ մեկը՝ Մադրիդի «Ռեալինը»: Այս գավաթները մշտական պահպանության են հանձնվել ակումբների թանգարաններում: Առաջին գավաթը՝ 1902 թվականին հանձնվեց «Բիսկայաին»: Ֆուտբոլային ակումբ «Սևիլյային» 1939 թվականին բաժին հասավ առաջին «Գեներալիսիմուսի գավաթը», Իսկ Իսպանական բանակի գեներալ Ֆրանկոյի մահվանից հետո վերջին ՝ 11-րդ գավաթը նվաճեց Մադրիդի «Ատլետիկոյին»: ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ՝ 1902 — Թագադրման Գավաթ (Ալֆոնսո XIII թագավորի գավաթ) |