Ժամանակի ընթացքում «Պենյա Լաս Բանդերաս»-ից
առանձնացան մի խումբ երկրպագուներ, որոնք չէին զլանում դիմակայել հակառակորդների երկրպագուներին: Այս փոքր խմբավորումը ստացավ Ultras
Sur (Հարավային ուլտրաս) անվանումը: Ուլտրաս անվանումը տալով նրանք ցանկացել են հաղորդել իրենց ֆուտբոլիստներին իտալական հզորություն և գեղեցկություն: Sur - մատնացույց էր անում մարզադաշտի տրիբունայի ուղղությունը՝ հարավային:
«Պենյա Լաս Բանդերասը» գնահատեց քաղաքականության նոր կազմակերպությունը չափազանց անհեթեթ, կարծելով, որ Իտալական Ուլտրաս ոճն ու ծեծկրտուքը միասին անընդունելի են: 1980 թվականին«Պենյա Լաս Բանդերասի» կազմակերպիչները վտարում են «Ուլտրաս Սուրի» անդամներին իրենց խմբից, իսկ վերջիիններս առաջ շարժվում ինքնուրույն:
1982 թվականը հայտնի է որպես իսպանական ֆուտբոլի խուլիգանիզմի ծագման տարի: Երկիրը ընդունեց աշխարհի առաջնութունն ու ծանոթացավ տարբեր երկրների ֆուտբոլային խուլիգանություններին: «Ուլտրաս Սուրի» անդամներն այնպես էին խորացել Անգլիական երկրպագման ոճով, որ հրավիրում են «ժողով», «Ռեալին» երկրպագման ճիշտ ոճը որոշելու համար: Սկզբում ընկերության մոտ հայտնվեց տարբերանշան՝ գանգ խաչված ոսկոռներով: Երկրորդ՝ բարձրացավ մարզադաշտում ձայների ուժգնությունը, հորինվեցին երգեր: Երրորդ՝ նրանք կատարում էին օւժային գործողություններ, նախորոգ պլանավորելով դրանք: 1982-83 մրցաշրջանում Ultras Sur-ը կազմակերպես առաջին բարձրաձայն ակցիաները: Արտագնա խաղում Ուլտրասները տապալեցին «Վալենսիայի» երկրպագուներին: Տնական ակամարտությունն «Ատլետիկոյի» սիրահարների հետ ավարտվեց մարտական ոչ-ոքիով: Իսկ Արքայական գավաթի շրջանակներում մադրիդիստները հանդիպեցին կատալոնացի երկրպագուներին և պարտվեցին բոլոր հոդվածներով: Այստեղից սկսում են մադրիդցիների վայրագությունները՝ խաղերին նրանք հրավաճություն էին կազմակերպում բենգալյան կրակներով և ցնծությունով դիմավորում ֆուտբոլիստներին - երբ վերջիններս դուրս էին գալիս հանդերձարանից: .1983 թվականից սկսած Ուլտրաս Սուրը համարվում է «Ռեալի» ամենանվիրված երկրպագուների խոմբ: 1985-86 թվականներին նրանց պատրաստված ցուցանակը «Բարսելոնայի» դեմ դարձավ ամենախոշորն այդ պահին Եվրոպայում: 1988 թվականի սկզբին հարավային Ուլտրասները պայմանագիր կապեցին «Կապտա-սպիտակավուն բրիգադների»՝ «Էսպանյոլի» երկրպագուների հետ: Միասնական այս խումբը ստեղծված էր «Ռեալի» ամենաոխերիմ թշնամու՝ «Բարսելոնայի» երկրպագուների վայրենությունների և «AntiMadridista» շարժման կանխման համար: Չնայած նրան, որ Մադրիդցի երկրպագուները չեն բարձրաձայնել այն մասին, թե իրենք պայքարում են «Կապտանռնագույնների» երկրպագուների դեմ, դա չափազանց պարզ է: 90-ականների միջնամասում «Ուլտրաս Սուրի» անդամների թիվը գերազանցում էր 6 հազարը և ամբողջ իսպանիայից հավաքված երկրպագուները մարտընչում էին կարգպահություն չհաստատող ոստիկանների դեմ: 1995 թվականին 300 հարավայիններ ներս չթողվեցին «Ռեալ Սոսյեդադի» մարզադաշտ, ինչի պատճառով Սան-Սեբաստյանում սկսվեցին փողոցային բողոքի ակցիաներ: Այդ իսկ տարում «Ուլտրաս Սուրը» ծեծեց մի խումբ ոստիկանների, որոնք ներս չթողեցին 600 մադրիդցիների ներս մտնել մարզադաշտ, ընդ որում այդ վեց հարյուրյակից յուրաքանչյուրն ուներ տոմս:
1996-2000
թվականներին Իսպանական ֆուտբոլի խուլիգանիզմը կտրուկ անկում ապրեց ՈՒԵՖԱ-ի հարկադրությունների և սերնդափոխության պատճառով: Միայն 2000 թվականին նրանք երկրորդ շունչ առան և «պատերազմ» սկսեցին «Ատլետիկոյի» բրիգադի հետ, որը նույնպես աչքի էր ընկնում ոչ մարդկային դաժանությամբ, ինչպես «Բարսելոնայի» ֆան-ակումբը:
Իսկ Ultras Sur-ի սիրելի ֆուտբոլիստն էր Խուանիտոն: Նա ծնվել էր Մալագայի շրջանում, իսկ որպես ֆուտբոլիստ դաստիարակվել «Ատլետիկոյում»: Խուանտոն, որը հանդես է եկել «Ռեալում» 1977-1987 թվականները, աչքի էր ընկնում աննախադեպ արագությամբ և ֆուտբոլային ագրեսսիվ բնավորությամբ: Ահա նրա «սխրագործությունները» «Ռեալում» խաղալու 10 տարվա ընթացքում՝ Հարձակվել է Մրցավար Ադոլֆ Պրոկովի վրա, թքել է Ուլի Շտիլիկեյի վրա, կանգնել է վայր ընկած Լոտար Մատտեուսի գլխի վրա: 1992 թվականին ավտովթարից մահացած այս ֆուտբոլիստի պատվին Ultras Sur-ը նույնիսկ երգ է հյուսել: Այն ասում է՝ «Եթե թիմում լիներ տասնմեկ Խուանիտո, թիմը երբեք չեր պարտվի»: Յուրաքանչյուր խաղի 7-րդ րոպեին սերուցքայինները երգում են «Juanito maravilla» («Խուանիտոն շլացնում է») երգը: Խմբավորման մասին գրված է 2 գիրք՝ առաջին՝ «Կյանքի օրագիրը», հրատարակվել է ոմն Անտոնիո Սալասի կողմից: Դրանում նկարագրված է Ultras Sur-ի կյանքը մարզադաշտից դուրս: Երկրորդ գիրքը գրել է ինչ-որ լրագրող:
Ձևավորման յուրաքանչյուր պատճենում արգելվում է: Նյութերի պատճենման դեպքում հղումն armenian-rma.do.am-ին պարտադիր է: Կայքի ձևավորող ու սպասարկող՝ Արման Գրուզդև: