| |
Մեծ է այն բանի հավանականություն, որ Մորատան գալիք մրցաշրջանում կպաշտպանի այլ ակումբի գույներ... Երիտասարդությունն ու անցկացրած լավ խաղերը երիտասարդ Իսպանացուն դարձրին «Յուղոտ կտոր» մեծաքանակ, իսկ ավելի կոնկրետ՝ 11 թիմերի համար: Բոլորն էլ ցույց են տվել, որ հետաքաքրվում են Մադրիդցի Կանտերանոյով: Մորատան իսկապես քիչ հնարավորություն ուներ իր խաղը ցույց տալու, սակայն Անչելոտտին մրցաշրջանի ավարտին թույլ տվեց 21-ամյա տաղանդին խաղալ: Դրա վառ օրինակը Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է, ուր Կարիմ Բենզեմային փոխարինեց հենց Ալվարոն: Մորատան 9 գոլ է խփել ավարտված մրցաշրջանում, ինչը ամենևին էլ վատ արդյունք չէ պահեստային ֆուտբոլիստի համար: Մադրիդցու միջին ցուցանիշն է մեկ գոլ յուրաքանչյուր 70 րոպեն: Այս թիվը իր տպավորիչ խաղի հետ մեկտեղ նրան դարձնում է Իսպանիայի ազգային հավաքականի ապագա հույս: Իսպանացու համար պայքարում առանձնանում է Անգլիական «Արսենալը», որի մարզիչ Արսեն Վենգերը փայլում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու իր կարողությամբ: Բացի «Զինագործներից» Մորատայով հետաքրքրվում են նաև Դորտմունդի «Բորուսսիան», Թուրինի «Յուվենթուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Վոլֆսբուրգը» և իսպանական մի քանի ակումբ, մասնավորապես «Վիլյառեալը»: |
|