ՆԱԽՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

1 - 1

ԱՏԼԵՏԻԿՈ - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
04.10.2015
ԼԱ ԼԻԳԱ 7-րդ տուր
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՌԱՋ. | ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
16.05Մալագա1 : 0Լևանտե
17.05ՌԵԱԼ Մ.3 : 1Էսպանյոլ
17.05Բարսելոնա1 : 1Ատլետիկո
17.05Վալենսիա2 : 1Սելտա
18.05Ռեալ Սոս.1 : 2Վիլյառեալ
18.05Ռայո Վալ.1 : 2Խետաֆե
18.05Ալմերիա0 : 0Ատլետիկ
18.05Վալյադոլիդ0 : 1Գրանադա
18.05Օսասունա2 : 1Բետիս
18.05Սևիլյա3 : 1Էլչե
ՉԼ | արդյունքներ
24.05
22:45
ՌԵԱԼ 
ՄԱԴՐԻԴ
4 : 1Ատլետիկո
Մադրիդ
ՀԱՐՑՈՒՄ
ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԲԵՅԼԻ ԽԱՂՆ ԱՅՍ ՏԱՐԻ
ՀՈԴՎԱԾՆԵՐ
լուսանկարներ
 

Լուսանկարներ
Չեմպիոնների Լիգա, Եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 


ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍ

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

1991 թվականին Ֆլորենտինո Պերեսը դարձավ ֆրանսիական SAE շինարարական ընկերության վարչական խորհուրդ, որը մտնում է OCISA խմբի մեջ:Մեկ տարի անց Պերեսը գլխավոր բաժնետերերից մեկն է, ապա OCISA-ի նախագահը, միաժամանակ լինելով նաև «Edificios Balcón» ընկերության տնօրեն. 1993 թվականին նա դարձավ ОСР շինարարական ընկերության նախագա:

Ծնվել է 1947 թվականի Մարտի 8-ին Մադրիդում: Բարձրագույն կրթությունը ստացել է Մադրիդի Պոլիտեխնիկական Համալսարանում ճանապարհային ինժիների ուղղությամբ: Ավելի ուշ դաձավ հենց այդ համալսարանի ուսուցիչ:

Աշխատանքն իր մասնագիտությամբ Ֆլորենտինոն սկսեց 25 տարեկանում, երբ ընկերոջ հետ ստեղծեց խմբագրություն, որում նա «Ազատ ուղեցույց էր» («Guía del ocio»): Արդյունքում նա զբաղեցնում է մի շարք պատասխանատու պաշտոններ, որոնցից կարելի է առանձնացնել՝ Իսպանիայի ճանապարհների ասսոցիացիայի գլխավոր տնօրեն  (1973-1976), Մադրիդի շրջակայքի հսկողության պատասխանատու  (1976-1979): 1979-ին նա միացավ «
Ժողովրդավարական կենտրոնի միություն» («UCD») կուսակցությանը, դարձավ այդ կուսակցության գործադիր կոմիտեի անդամ և առաջադրեց իր կուսակցության թեքնածուին ընտրությունների ժամանակ:


1980 թվականին նա դարձավ տրանսպորտի նախարարության 
ենթակառուցվածքի խորհրդատու և գլխավոր տնօրեն , 1981-ին՝ բարեփոխական համալսարանի և գյուղատնտեսական զարգացման համալսարանի փոխնախագահ: Այս պարտականությունը նա պետք է բաց թողներ 1982 թվականին ընտրությունների ժամանակ UCD կուսակցության պարտությունից հետո: 1983թ. նա դարձավ «Պադրոսի Շինարարություն» ընկերության փոխտնօրեն: 1986 թվականին Պերեսը լքեց «UCD»-ն և միացավ «Ժողովրդավարական հեղաշրջում» կուցակցության անդամ («PRD»), որը նույնպես անհետացել էր քաղաքական պայքարից ինչպես «UCD»-ն. Այս կուսակցությունում նա դարձավ գլխավոր քարտուղար և նույնպես առաջադրեց իր թեքնծուին ընտրությունների ժամանակ:


1994 թվականին Ֆլորենտինո Պերեսն առաջադրեց իր թեքնածությունը «Ռեալի» նախագահ դառնալու համար և պարտվեց Ռամոն Մենդոսեին 698 ձայնի տարբերությամբ: 2000 թվականի հուլիսի 17-ին իրականացավ Ֆլորենտինո Պերեսի բաղձալի երազանքը. «Ռեալի» նախագահի ընտրությունների ժամանակ նա 3.167 ձայնի տարբերությամբ ջաղջախիչ հաղթանակ տարավ Լորենսո Սանսի նկատմամբ:  Մի քանի տարվա ընթացքում իսպանացին դարձրեց թիմը պարտքերով լի աճող ընկերության: Թեկուզ և նրա վարած քաղաքականությունը գերում էր շատ աշխարհահռչակ ֆուտբոլիստի, բայց դառնում էր մեծ ասեկոսեների պատճառ: 2004 թվականի թիմի նախագահական ընտրություններին նա կրկին վստահ հաղթանակ տարավ:

1997 թվականի նոյեմբերին «ОСР»-ի և «Հինես Նավարրոյի» համաձուլումից հետո ստեղծվեց ACS (Actividades de Construcción y Servicios) ընկերությունը, նախագահը որի կրկին դարձավ Ֆլորենտինո Պերեսը: ACS-ի ֆինանսական առաջընթացը 2003 թվականին կազմեց 10,7 միլիարդ եվրո: Ընկերությունում աշխատողների և ծառայողների քանակը կտրուկ աճեց մինչ 10.000 մարդ:.

Ֆ. Պերեսն ամուսնացած է, ունի 3 զավակ:

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

2006 թվականի փետրվար ամսին ֆուտբոլային աշխարհը ցնցվեց՝ Ֆլորենտինո Պերեսի անսպասելի հրաժարականից: Համարյա 6 տարի նա վարում էր իր ազատ քաղաքականությունը գնելով աշխարհահռչակ տաղանդների երևակայությանը անհասանելի գներով, սակայն ... Վերջիվերջո նա պետք է համակերպվեր իր անհեթեթ մտքի հետ և հեռանար թիմի ղեկից:

Հրաժարականի պաշտոնական պատճառը նշվել է Պերեով՝ Կառավարման Խորհրդի Նիստի ժողովի կողմից, որը հրավիրվել էր թետրվարի 27-ին: Այն ուներ շատ պարզ տեսք՝ բժիշկների խորհուրդով: Կադրերի ետևում մնաց իրական պատճառը. եթե նույնիսկ նախագահն ուներ առողջական խնդիրներ, ապա մեծամասնությամբ շնորհիվ նրա կառավարման վերջին 3 տարիների «սխրագործությունների»:

Խերջին կաթիլը, որը ստիպեց նախագահին հրաժարվել պաշտոնից, ամենայն հավանականությամբ դարձավ այդժամ եղած Իսպանիայի առաջնության խաղերից մեկը: «Ռեալը» կրկին պարտվեց այս անգամ համեստ «Մալյորկային», որը տատանվում էր Իսպանիայի 2 առաջնությունների աղյուսակում, մինչև վերջ պայքարելով «Սուպերթիմերի» դեմ, ինչպիսիք են «Քադիսն» ու «Մալագան»: Այդ իսկ տուրում «Բարսելոնան», որը վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսկը, հաղթեց հերթական խաղում և «Արքայական» ակումբին պետք էին միավորներ տուրի սկզբում գրանցված արդյունքը պահպանելու համար:

Վերոնշյալ իրադարձությունից մի քանի օր առաջ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Արսենալին» Չեմպիոնների Լիգայի Քառորդ եզրափակչի շրջանակներում  և դատելով թիմի խաղից կարելի էր ակնկալել, որ այն ի վիճակի չի լինի պայքարել պատասխան խաղում: Այս իրադարձությունից էլ առաջ «Արքայական» ակումբը դուրս մնաց Արքայական Գավաթի խաղարկությունից, համարձակվելով պարտվել «Ռեալ Սարագոսային»
 1-6 հաշվով: Այսպես, 10 օրվա ընթացքում պարզ դարձավ, որ «Բլանկոսները» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ ոչ մի տիտղոս չեն նվաճի,աղետ՝ որը վերջին անգամ գրանցվել էր 1953-1954 թվականների մրցաշրջանում: Գուշակելով իր «գլխի գալիքը» մրցաշրջանի ավարտին, Ֆլորենտինոն գերադասեց ազատել «Ռեալի» նախագահի սենյակը:


«Թիմն արագ և կտրուկ փոփոխությունների կարիք ունի, – հայտարարեց Պերեսը Կառավարման Խորհրդի նիստի ժամանակ: – Եվ այդ փոփոխությունները պետք է սկսել ինձնից: մենք տեղծել ենք հիանալի աշխատանքային կոլլեկտիվ, բայս այն ինչ-որ պա կորցրեց թիմային ոգին: Հնարավոր է, հենց ես եմ մեղավոր դրանում, և հնարավոր է, որ ես եմ սովորեցրել ֆուտբոլիստներին ինչ-որ սխալ քայլերի դիմել: Թող ես դառնամ փական, որը դուրս թռչելով շշի միջից կփոփոխի պարունակությունը: Կարճ ասած՝ ես հեռանում եմ»:

Պերեսի խոսքերը թնդացին ողջ Իսպանիայով մեկ, ինչպես որոտը բաց երկնքում: Ոչ-ոք չեր սպասում նման արմատական փոփոխություն մցնող խոսքեր Կլորենտինո Պերեսից: Այո, «Ռեալի» նախագահը երեք մրցաշրջանի ընթացքում նշանակել է արդեն 6 տարբեր գլխավոր մարզիչների, այո, հենց այդ թիմն էր, որ «մինչև ականջները լցված» ֆուտբոլային աստղերով չկարողացավ նվաճել ոչ-մի տիտղոս: Բայց անձամբ Պերեսին այդ ընթացքում ոչ մի պահանջ չեր առաջադրել: Ինչու՞: 

Կարճ ժամանակում ACS շինարարական ընկերության գլուխը դարձրեց խորտակվող թիմն աշխարհի ամենաեկամտային բիզնեսի կենտրոն: Վարկանիշով «Ռեալը» ամենահարուստ թիմերի ցուցակի առաջատարը դարձավ կարճ ժամանակահատվածում: Դեռ չլրացած 6 տարվա ընթացքում Պերեսը գնել էր 17 նոր ֆուտբոլիստ, չերկմտելով և ծախսելով մոտ 492 միլիոն դոլար: Միայն Ֆրանսիացի ԶԻնեդին Զիդանի համար նախագահը տվեց «Յուվենթուսին» 90 միլիոն դոլաէ: Բայց կային նաև Պորտուգալացի Ֆիգուն, Բրազիլացի Ռոնալդոն և Անգլիացի Բեքհեմը... Բայց աշխարհում չկա և չի է լինի անյպիսի թիմ բացի «Ռեալից», որի մեկնարկային կազմում կարելի է տեսնել «Ոսկե Գնդակի» միանգամից 5 դափնեկիրի: Թերևս միայն Ֆլորենտինո Պերեսը կարողացավ ստեղծել մի միջազգային մակարդակի սուպերթիմ, որում կան վերոնշյալ աստղերը, նրանց շարքին ավելացված Մայքլ Օուենը: Հենց այդ ֆուտբոլիստների և նրանց շարքին հավելյալ Ռաուլ Գոնսալեսի և Ռոբերտո Կառլոսի շնորհիվ աշխարհի բոլոր ԶԼՄ-ները «թեթև ձեռքից» այդ թիմը կոչում են «Գալակտիկոս»: Պերեսը երբեք չի թաքցրել, որ առաջնորդվում է պարզագույն մարքեթինգով: Ի շնորհիվ մարզաշապիկների, որոնց վրա գրված են արդեն իսկ նշված սուպերաստղերի անունները, թիմի «ոտքերի տակով անցնում էր ոսկե առու»:

Իհարկե Պերեսի ներկայությամբ լինում էին տրիումֆներ, ընդ որում շատ մեծ: Չեմպիոնների Լիգայի հաղթանակը 2002-ին, 2 իսպանական չեմպիոնություն 2001 և 2003 թվականներին. Իր ամենամեծ սխալը նա գործեց հերթական միջազգային մակարդակի չեմպիոնությունը ստանալուն պես: Իր բռնած ուղու վրա հույս դնելով, Պերեսը չի մտածում հետևանգների մասին և ստիպում է հեռանալ Վիսենտե դել Բոսկեին ու թիմի ավագ Ֆերնանդո Հիերրոին: Ինչպես պարզվեց պատմության բացման ժամանակ՝ ոչ ոք, բացի վերոնշյալ 2-իզ չգիտեր, թե ինչպես աստղերով թցված թիմը հավագել ինչ- որ մի նպատակի շուրջ: Հետևյալ մարզիչներից ոչ-ոք չկարողացավ գտնել թիմային խաղի բանաձևը՝ կառլոս Կեյրուշ, Խոսե Անտոնիո Կամաչո, Մարիանո Գարսիա Ռեմոն, Վանդերլեյ Լուշեմբուրգում և Խուան Ռամոն Լոպես Կառո:

«Ինձ համար մեկ է» – Այսպես արձագանքեց Ռոբերտո Կառլոսը այս նորությունը լսելով: Այս նախադասությունը, ինչպես ոչ մի այլ նախադասություն ասաց, որ Պերեսով ստեղծված մոդելը չունի ոչ-մի սկզբունք: Ֆուտբոլիստների մեծամասնությունը արտահայտվեցին ավելի պաշտոնական, բայց բոլորի ասածը հակվում էր մի բանի. Իսկ ինձ ինչ՞

Պատահական չէ, որ թիմի նոր նախագահ Ֆերնանդո Մարտինը առաջին իսկ բաց հարցազրույցի ժամանակ նշեց, որ մաքրելու է թիմը բոլոր նրանցից, ում համար ավելի կարևոր է սեփական շահը, քան լեգենդար թիմի պատիվը: Իսկ «վարագույրներից այն կողմ» սկսեցին բուռն քննարկումներն այն մասին, թէ ո՞վ կլքի թիմը: Բացի Զինեդին Զիդանից,որը հայտարարել էր, որ հակված է կարիերայի ավարտին Աշխարհի Առաջնությունից հետո, լրագրողները հեռացողի դիրքում տեսնում էին Ռոբերտո Կառլոսին և Ռոնալդոին: Այս ցուցակում չգտնվող ֆուտբոլիստներից էլ ոմանք նույնպես արժանանում են նրանց ապագային: Իհարկե փոփոխություններից հետո Կասիլյասի, Գուտիի և Ռաուլի ներկայությունն անպայման էր, և ոչ ոքով կասկածի տակ չէր դրվում: Բոլոր 3-ն էլ հանդիսանում են թիմի սեփական սաներ, և վերջին շրջանում թիմի ղեկավարությունն առաջարկում էր նախապատվությունը տալ Իսպանացի ֆուտբոլիստներին՝ մասնավորապես սեփական ֆուտբոլային դպրոցի սաներին:

Չնայած նրան, թե որքան շատ կփոխվի «Ռեալն» առանց Պերեսի միանշանակ կարելի է ասել մի բան՝ «Գալակտիկոսի» դարաշրջանն ավարտված է: Մեկնաբանելով Պերեսի հրաժարականը թիմի ավագ Ռաուլ Գոնսալեսը խնդրեց երկրպագուներին այլևս չանվանել թիմը «Գալակտիկոս», քանի որ այդ մականունը, նրա կարծիքով, «Ռեալին» մեծ վնաս հասցրեց:


 «Շատ եմ ցանկանում, որ երկրպագուները մեր մեջ տեսնեն պրոֆեսիոնալների, այլ ոչ թե ֆուտբոլային աստվածների», – Ռաուլի լեգենդար խոսքերից մեկը:


ԶԻՆԵԴԻՆ ԶԻԴԱՆ

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Զինեդին Զիդան 1998 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթելուց հետո Զինեդին Զիդանը դարձավ ֆրանսիայի իսկական ազգային հերոսը: Տրիբունաներից ոմանք բացականչում էին՝ «Զիդանը նախագահ», մոռանալով այն մասին, որ դեռ մի քանի ամիս առաջ նրան անվանել էին «Սև կատու», և մեղադրում էին ֆրանսիացուն թիմի բոլոր անհաջողությունների մեջ: Իտալիայում չեմպիոնին միանգամից տվեցին մականուն՝ «Զիզու», ինչը նշանակում էր «Սպիտակ կատու»: Իհարկե, հիմարություն կլինի ասելը, որ Ֆանտաստիկ հաղթանակից հետո Զիդանի խաղը նման եղավ կատվի ճարպիկ շարջումների: Բայց Սև-Սպիտակ երանգը շատ բան փոխեց: Իդեպ Զինեդինը եզրափակչից առաջ մեկ անգամ չէ, որ շեշտել է այն, թե ֆրանսիացիք կխլեն հաղթանակը Բրազիլացիներից:. Զիդանը չսխալվեց և խփելով եզրափակչում 2 գոլ բոլորին ստիպեց հավատալ իրեն:

ԶԻԴԱՆ. ՆՎԱՃՈՒՄՆԵՐ՝
Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնությունների բազմակի հաղթող: Մի քանի անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը «Ռեալի» և «Յուվենթուսի» հետ: Իր երկրի Ազգային հավքականի հետ նա նվաճեց աշխարհի ակումբային առաջնության 1998 թվականի գավաթը և 2000 թվականի եվրոպայի գավաթը:

ԶԻՆԵԴԻՆ ԶԻԴԱՆ - ԿՅԱՆՔԸ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ «ՆՐԲԵՐՇԻԿԱՅԻՆ ՀԱՂԹՈՂԸ»

Լուրջ ֆուտբոլը Զիդանի համար սկսվեց 1989 թվականի մայիսի 25-ին Նանտում. Կյանքի հենց այդ հատվածն, ըստ ֆուտբոլիստի, ստիպեց նրան լինել վստահ և նպատակասլաց: «Ինձ խաղադաշտ բաց թողեցին միայն 15 րոպեյով, բայց այնպիսի վարպետների հետ, որ... Նրանք էին Զլատկո Վույովիչն ու Ռուդի Կրոլը: Այդ ժամանակ եզ գնդակին դիպա 3 անգամ, բայց երբևէ չէի զգացել ինձ նման երջանիկ: Եվ դա միայն նրա համար չէ, որ ես խաղում էի իսկական աստղերի և իմ կողմից երկրպագվող ֆուտբոլիստների հետ մի թմում: Բանը նրանում է, որ ես քառորդ ժամվա ընթացքում վաստակեցի այնքան գումար, որքան ես չէի վաստակում անգամ մեկ ամսվա ընթացքում:» Իսկ Զիդանը ստանում էր ոչ այդքան շատ գումար՝ 800 ֆրանկ: Դեռահասի համար այդքան գումարով ապրելը հավասարազոր էր չապրելուն: Փրկեց այն, որ Զիդանին ամեն ինչով ապահովում էր սպորտային դպրոցը, որտեղ վերջինս սովորում էր, և ծնողներն էլ նրան չէին մոռանում:

Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը չէր ապրում արքայավայել, սակայն գումարի կարիք էլ չուներ: Դպրոցում «Զիզուն» գերազանցիկ չէր, դասերը վերջանալուն պես վազում էր ընկերների մոտ: Տղաները ժամանակը չէին կորցնում՝ զվարճանում էին, ինչքան հասցնում էին: Նրանք կազմակերպեցին ինչ-որ մրցույթ ՝ «Հոթ-Դոգ» ուտելու պես: Մի օր, երբ կազմակերպվեց նման մի մրցույթ, հանկարծաքի հայտնվում է Զինեդինը, որը հայտնի էր իր մեծ ախորժակով: «Հոթ-Դոգերի» ուտելու արագությամբ և քանակով նրա հետ ոչ-ոք չեր կարող համեմատվել: Հենց այդ ժամանակվանից էլ նա դառնում էր հաղթող:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԱՆԻ ՏԱՐԻՔՈՒՄ՝

- Եթե ինձ տասը տարի առաջ ասեին, որ ես պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը և մասնակցելու եմ Եվրոպայի առաջնությանը ես չեի հավատա ... Զինեդինը ջանում էր պահել ոգևորությունը իր մեջ, որը կապված էր «Օլիմպիկի» խաղի հետ, երբ նա դեռ պատանի էր և նստած էր հենց ցուցատախտակի հար.անությամբ: Հենց Այդ ժամանակ էր տեղի ունենում 1998 թվականի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որի ժամանակ նա պետք է ավագի թևկապով դուրս բերեր թիմը խաղադաշտ, բայց նա դրա մասին նույնիսկ չգիտեր:

Ավելին՝ սա միակ պատիվը չէր, որը նրան վիճակվել էր, այլ հենց այդ տարի 
France Football պարբերականի հարցումների արդյունքում նա գրավեց 3-րդ հորիզոնականը՝ Ռոնալդոից և Միյատովիչից հետո: Իսկ L'Equipe թերթը նրան շնորհեց 1997 թվականի ֆրանսիացի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը:

- Տարին լավ սկսվեց և լավ ավարտվեց, - նշեց Զիզուն և համեստորեն ավելացրեց,- Իմ հաջողությունները ես առաջին հերթին կապում եմ «Յուվենթուսի» հաջողությունների հետ:


ԱԲՍՏՐԱԿՑԻԶՄԻ ՍԻՐԱՀԱՐԸ

- Ֆրանսիայում դուք հայտնի էք «Զիզու» մականունով: Դա Զինեդինի կրճատ տարբերա՞կն է:

- Այո դա արդպես է, և ինձ համար տարորինակ է, երբ Վերոնիկան նույնպես ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելիս ինձ անվանակոչում է «Զիզու»: Հետո արդեն «Բորդոյում». Այն ժամանակվա մարզիչ Ռոլան Քուր-բիսը դարձրեց այդ մականունը համընդհանուր հասցե ինձ համար:

Վիրոնիկան, Զիդանի կինը, - Իսպանական ծագումով ֆրանսուհի է. Նա սովորում էր, հետագայում պարի ուսուցչուհի դառնալու համար, բայց ստիպված էր հրաժարվել մասնագիտությունից հանուն ամուսնու: Իրենց որդին՝ Էնցոն երկուս ու կես տարեկան էր: Մայիսին պետք է ծնվել ամուսինների երկրորդ երեխան:

- Այդ ժամանակ ես մարզվելու եմ թիմիս հետ, և արդեն պայմանավորվել եմ, որ կբացակայեմ հավաքականից, ծննդաբերությանը ներկա գտնվելու համար: Մենք որոշել էինք չպարզել թե ո՞վ կծնվի աղջիկ թե՞ տղա: Դա կյանքի հիանալի հանելուկ է, և պետք չէ զրկել քեզ այդպիսի հանդիսավոր բացումից, - Ասել է Զիդանը: 

Թուրինում նա ապրում էր հին շենքերով լի փողոցում,բնակարանում, որտեղ բնակվում էր Քրիստիան Վյերին: Զինեդինը զարդարեց տունը գեղեցիկ մանրապատկերներով, որը հուշել էր Ալեն Բոկշիչը: Իսկ Սև գույնի «Պորշե Կարրերան», իր խոսքերով, մանկության երազանք էր: Եվ իհարկե, նա մանուկ հասակում միշտ զբոսնում էր «Օլիմպիկի» վերնաշապիկով: Ի՞նչ եմ մտածում այդ մասին, ես, ինչպես և մանուկ ժամանակ բաց չեմ թողում առիթը հեռուստացույցով դիտելու «Օլիմպիկի» որևէ խաղ:

- Չե՞ք մտածում այն մասին, թե մի որ կհայտնվեք այդ թիմի կազմում:

- Մտավոր եզ էլ չեմ վերադարձել այդ երազանքին, քանի որ իմ ֆուտբոլային կարիերայում կային այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Կաննը», «Բորդոն» և «Յուվենթուսը»: «Յուվեի» հետ ես ստորագրելու եմ նոր պայմանագիր: Մի խոսքով, «Օլիմպիկի» մասին խոսելն անհեթեթություն է: Բայց եթե ինձ վիճակված լինի այդ թմում խաղալ, ապա այն միևնույն է կլինի իմ սրտի թիմը: Ուրախ եմ, որ այն կրկին ֆրանսիական ֆուտբոլի առաջատարներից է:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Կյանքի ամենաբաղձալի երազանքն իրականացել է. Սիրելի կին, սիրաուն զավակ...  Թվում է, թե չկա այլ նպատակ: Սակայն այս խոսքերը Զիդանի հհամար չէին: Նա ասում էր՝  

- Մադրն իր կյանքում միշտ պետք է ունենա երազանք և նպատակ, առանց որոնց կյանքը դառնում է հասարակ գոյություն: Ես համոզված եմ նրանում, որ յուրաքանչյուր խաղացող ի վիճակի է կատարելագործվել մինչ կարիերայի ավարտը: Իհարկե ամեն խաղում հնարավոր չէ խաղալ ամբողջ 100% ուժերով, սակայն... Ես ունեմ երազանք, որի կատարման դեպքում հենց այդօրը կհեռանամ ֆուտբոլից: Պատկերացրեք աշխարհի առաջնության հանդիպում, որի 90-րդ րոպեին խաղի հաշիվը 0-0 է և գնդակն ինձ մոտ է: Ես փոխանցում եմ կատարում, բայց արդյունքում ստացվում է հարված, ու գնդակը ցանցում է: Հրաշալի է, բայց անիրական:

ԲՈՒՏՐԱԳԵՆՅՈ ՍԱՆՏՈՍ

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Էմիլիո Բուտրագենյո Սանտոս (Իսպ. Emilio Butragueño Santos, ծնվ. 22 հուլիս 1963թ, Մադրիդ) — 1980-90 ական թվականների իսպանացի ֆուտբոլիստ: Մադրիդի «Ռեալի »և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող, Աշխարհի առաջնության մասնակից: Կազմում է «ՖԻՖԱ 100» խորհրդանշական ցուցակում:

Երկրպագուների շրջանում ուներ «Անգղ» մականունը իսպաներեն «El Buitre»: Էմիլիոյի խաղը, վտանգավոր և սպասվող գոլով - հիշեցնում էր անգղի խաղը: Հայտնվելով «Ռեալում» 1984 թվականին, Էմիլիոն վառ մարմին էր մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվեց «Ատլետիկո Սելայնա», որտեղ անցկացրեց 3 մրցաշրջան:

1980-ական թվականներին Բուտրագենյոն խաղում էր Մեքսըկայի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստի՝ Ուգո Սանչեսի հետ: Էմիլիոյի գործընկերից մեկն էր նաև Միչելը: «Ռեալում» Բուտրագենյոն անցկացրեց 341 հանդիպում և խփեց 124 գոլ: 1994-1992թթ Էմիլիոն խաղում էր Իսպանիայի հավաքականի կազմում: Աշխարհի առաջնության մասնակից 1986 և 1990 թվականներին: Եվրոպայի առաջնության 1988 թվականի մասնակից: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցանակակիր 1985 և 1986 թվականին: Իսպանիայի չեմպիոն 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995 թվականներին.

Նկարահանվել է 5 ֆիլմում, որոնցում ներկայացնում էր ինքն ինրեն: Ներկայումս «Ռեալի» փոխնախագահ:


ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

17:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ - ԼԵՎԱՆՏԵ
Հոկտեմբերի 17, Ժամը 17:00-ին
ԼԱ ԼԻԳԱ 8-րդ Տուր
ԱՂՅՈՒՍԱԿ
Թիմ Խ Մ
1 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ատլետիկո Մ. 38 90
2 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Բարսելոնա 38 87
3 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 38 87
4 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ատլետիկ Բ. 38 70
5 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Սևիլյա 38 63
6 Վիլյառեալ 38 59
7 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ռեալ Սոսյեդադ 38 59
8 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Վալենսիա 38 49
9 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Սելտա 38 49
10 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Լևանտե 38 48
11 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Մալագա 38 45
12 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ռայո Վալեկանո 38 43
13 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Էսպանյոլ 38 42
14 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Խետաֆե 38 42
15 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Գրանադա 38 41
16 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Էլչե 38 40
17 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Ալմերիա 38 40
18 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Օսասունա 38 39
19 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Վալյադոլիդ 38 36
20 Լա Լիգա Մրցաշարային Աղյուսակ Բետիս 38 25

ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՆկարԱնունԻԱՉԼԻԳԸ

Ռոնալդու 31 17 3 51

Բենզեմա 17 5 2 24

Բեյլ 156 1 22

Իսկո 8 3 0 11

Մորատա8 1 0 9
 
ԽԱՂԻ ՀԵՐՈՍ
 ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ  
  Գոլ - 1
 Գնահատ - 10
 
ՄԵՆՔ՝ OK-ՈՒՄ
ՄԵՆՔ՝ FB-ՈՒՄ
ARMENIAN-RMA.DO.AM - Հայալեզու Մադրիդիստների հանդիպման խաչմերուկ
Ձևավորման յուրաքանչյուր պատճենում արգելվում է: Նյութերի պատճենման դեպքում հղումն armenian-rma.do.am-ին պարտադիր է: Կայքի ձևավորող ու սպասարկող՝ Արման Գրուզդև:
© 2013 - 2015, Օգտագործվում են տեխնոլոգիաներ uCoz
Рейтинг@Mail.ru
-