| |
«ABC» պարբերականի տվյալներով Ալվարո Մորատան չի կարողանում իր ապագայի շուրջ ակումբի հետ համաձայնության գալ: «Ռեալը» պատրաստ է ամեն-ինչ թողնել այնպես, ինչպես կա. տրամադրել իսանացուն որոշակի խաղաժամանակ, սակայն ինքը՝ Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Յուվենթուս»: «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչն իր հերթին ցանկանում է Մորատային դիրքավորել եզրում, ինբը լավ փորձ կլինի երիտասարդ տաղանդի համար: Խաղացողը ցանկանում է խաղալ հենց «Ծեր Սենիորայի» շարքերում, սակայն «Ռեալը» չի ցանկանում վաճառել Ալվարոյին իտալական ակումբին մեկ պարզ պատճառով՝ որ Մորատան «Յուվենթուսում» կզբաղեցնի այն տեղը, որը զբաղեցնում է «Բլանկոսների» շարքերում: 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչն, ով իդեպ խաղացել է «Ռեալում» և «Ատլետիկոյում», հայտնել է, որ Մորատան ի վիճակի է տեղ զբաղեցնել «Յուվենթուսի մեկնարկային կազմում:
«Ալվարոն չպետք է սխալվի: Նա պետք է ընտրի ակումբ, ուր կստանա բավական խաղային րոպեներ»: |
|