| |
![]() Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում հանդիպեցին Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականները: Բրազիլացիները շատ արագ առաջ անցան հաշվի մեջ: 7-րդ րոպեին Տիագո Սիլվան գլխի հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ կեսում էլ աչքի ընկավ բրազիլացիների մյուս կենտրոնական պաշտպանը. 69-րդ րոպեին Դավիդ Լուիզը տուգանայանից կատարած հիանալի հարվածով խփեց երկրորդ գոլը: Այդ գոլից հետո կոլումբիացիները տիրեցին նախաձեռնությանը, և դրվագներից մեկում Ժուլիո Սեզարը խախտեց կանոնները Կառլոս Բակկայի նկատմամբ: Մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացրեց Խամես Ռոդրիգեսը` խփելով 6-րդ գոլը առաջնությունում: Սակայն ավելի անել չհաջողվեց, Բրազիլիան հաղթեց 2-1 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Գերմանիայի ընտրանուն: Այսպիսով՝ Բրազիլիա - Կոլումբիա (2-1)՝ Գոլերը` Սիլվա (7º), Լուիզ (69º) - Ռոդրիգես (80º, 11մ) Տեսանյութ՝ |
|