| |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հակված է «Ռեալի» 26-ամյա կիսպաշտպանի՝ Անխել Դի Մարիայի ձեռքբերմանը: Ժորժե Մենդեշը՝ Դի Մարիայի գործակալը, ծրագրում է տեղափոխել իր հաճախորդին «Յունայթեդ»: Ինքը, ֆուտբոլիստը, նույնպես հակված է տեղափոխվել Մանչեսթերյան ակումբ: Մադրիդյան ակումբը ցանկանում է Արգենտինացու դիմաց ստանալ 50 միլիոն եվրո, և ստացված հասույթը ներդնել Խամես Ռոդրիգեսի ձեռքբերման գործին: Ներկայիս դրությամբ Դի Մարիան գտնվում է Արգենտինայի հավաքականի ենթակայության տակ: |
|