| |
«Ռեալը» շարունակում է բանակցությունները «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի շուրջ:
Իսպանական կողմը ցանկանում է գործարքի մեջ ներգրավել նաև իր թիմի խաղացող Ալվարո Մորատային, մեծաքանակ ծախսերից խուսափելու և գործարքն ավարտին արագ հասցնելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռեալը» չի ցանկանում Ֆալկաոյի համար 45 միլիոն եվրո վճարել, սակայն հենց այսպիսի գումարով «Մոնակոն» գնեց Կոլումբիացուն «Ատլետիկոյից»: Հիշեցնենք, որ «Ռեալը» ծրագրում է նաև գնել «Մոնակոյի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: |
|