| |
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին չի ցանկանում հրաժեշտ տալ իր սաներից մեկին՝ Անխել Դի Մարիային: «Marca»-ի տվյալներով, Իտալացի մասնագետը Արգենտինացուն համարում է ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն, ում շնորհիվ իր թիմը դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր: Նշվում է, որ Դի Մարիան մտադիր է լքել ակումբը, քանի որ մրցաշրջանի ավարտից մեկ ամիս անց նրան նոր պայմանագիր չի առաջարկվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպանին 50 միլիոն եվրոյով և փոխարինել նրան «Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսով: |
|