| |
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Ֆրանսիայի հավաքականը հանդիպեց Նիգերիայի ընտրանուն: Առաջին կեսում Նիգերիացիներն ավելի ակտիվ էին գրոհում, Էմանուել Էմենիկեն նույնիսկ գրավեց Ուգո Լյորիսի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս արձանագրեց: Ֆրանսիացիներից ամենավտանգավոր պահն ունեցավ Պոլ Պոգբան, սակայն նրա հարվածից հետո հիանալի խաղաց Վենսան Էնյաման: Երկրորդ կեսում նախաձեռնությունն արդեն Ֆրանսիայի հավաքականի կողմն էր: Երկար ժամանակ Էնյաման կարողանում էր հետ մղել բոլոր հարվածները, սակայն 78-րդ րոպեին նա էլ սխալվեց անկյունայինի խաղարկման ժամանակ, և Պոգբան բացեց հաշիվը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Ջոզեֆ Յոբոն գրավեց սեփական դարպասը` 0-2: Այսպիսով, «Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանն ու հարձակվող Կարիմ Բենզեման ֆրանսիայի ազգային հավաքականի հետ դուրս եկան Աշխարհի Առաջնության Փլեյ-օֆֆ փուլի քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցեն Գերմանիայի հավաաքականի հետ, որը հաղթել է Ալժիրին (2-1): Այսպիսով՝ Ֆրանսիա - Նիգերիա 2-0՝ Գոլերը` Պոգբա (79º), Յոբո (91º, ինքնագոլ) |
|