| |
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն որոել է լրջորեն զբաղվել անձնական առողջությամբ: Պորտուգալացի ֆուտբոլիստը ազգային հավաքականի հետ մեկնել էր Բրազիլիա՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Ցավոք, Ռոնալդուն ու հայրենակիցները չկարողացան դուրս գալ փլեյ-ոֆֆ փուլ: Գանայի ազգային հավաքականի դարպասը գրաված Կրիշտիանուն Մունդիալին էր մեկնել ծնկի վնասվածքով, ինչը խանգարեց նրան ցուցարել այն ֆանաստիկ ֆուտբոլը, որը մենք սովոր ենք տեսնել: Հիմա Կրիշտիանուն վայելում է հանգիստը, իսկ մի քանի օրից կսկսի մարզվել ակտիվ պլանով, վերականգնման գործընթացն արագացնելու համար: Հայտնի է, որ «Բլանկոսները» կվերսկսեն հավաքները Հուլիսի 14-ին, իսկ Կրիշտիանուն նրանց կմիանա մեկ շաբաթ հետո՝ Հուլիսի 21-ին: |
|