Բրազիլական «GloboEsporte» կայքի հետ հարցազրույցում «Կաստիլյայի» նախկին խաղացողը հայտնել է Մադրիդում մնալու իր ցանկության մասին...
«Իրոք, շատ եմ ցանկանում մնալ «Ռեալում»: Նոր ակումբում խաղն ինձ մեծ փորձ պարգևեց: Ձմռանը ես գրեթե «Բոտաֆոգոյի» ֆուտբոլիստ էի, սակայն վերջին պահին առաջարկ ստացա, առաջարկ Մադրիդից: Այնտեղ հանդիպեցի Կազեմիրոյին, Մարսելոին և Պեպեին, ովքեր ինձ օգնեցին հարմարվել նոր ակումբին»:
«Չեմ ծրագրում վերադառնալ Բրազիլիայի առաջնություն, սակայն եթե ստիպված լինեմ՝ հնար չի լինի: «Սերուցքայինները» հիանալի խաղաոճ ու անձնակազմ ունեն: Առաջին թիմի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, եթե անգամ «Կաստիլյան» գտնվում է բարձունքին, չնայած վատ խաղին: Մադրիդում ապրեցի 6 ամիս, հուլիսի 14-ին «Ռեալ Մադրիդը» վերադառնում է արձակուրդներից: Սպասու եմ զանգին, իհարկե, Մադրիդից, ցանկանում եմ վերադառնալ ճիշտ ժամանակին»,- հայտարարել է 22-ամյա հարձակվողը: