| |
«Ռեալն» ու «Մոնակոն» սկսել են բանակցությունները հարձակվող Ռադամել Ֆալկաոյի՝ «Արքայական» ակումբ տեղափոխվելու շուրջ, գրում է «AS»-ը: Աղբյուրի տվյալներով` ֆրանսիական ակումբը պատրաստ է զիչել Կոլումբիացուն անհրաժեշտ գումարը ստանալու դեպքում: Ֆալկաոյի և «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրիյ Ռիբոլովլեվի միջև գոյություն ունի պայմանավորվածություն, ըստ որի բանակցությունները պետք է կայանան, քանի որ Ֆրանսիական Առաջին Լիգայի ակումբը Կոլումբիացու համար ընդունվում էր որպես «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև տրանսֆերային կամուրջ: Ավելի վաղ «Մոնակոյին» պաշտոնական առաջարկներ են ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Ֆալկաոն իր գործակալին հայտնել է, որ ցանկանում է խաղալ միմիայն «Ռեալում»: |
|