| |
Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հակված է Իսպանիա վերադառնալուն՝ այս անգամ «Ռեալում» խաղալու նպատակով: Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտնել է այն մասին, որ 28-ամյա Կոլումբիացի գոլահարն արդեն-իսկ մերժել է Անգլիական մի շարք գրանդերի, մանավորապես՝ «Չելսիի», «Տոտտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջարկները, հանուն «Արքայական» ակումբի: Բացի այդ, Ֆալկաոյով հետաքրքրվում է «Լիվերպուլը», այն դեպքում, եթե Լուիս Սուարեսը հեռանա այլ ակումբ: Ֆալկաոն «Ռեալից» առաջարկի է սպասում: Ավարտված մրցաշրջանում Ֆալկաոն անցկացրել է 17 խաղ Ֆրանսիայի Առաջին Լիգայում և խփել է 9 գնդակ: Ապա Կոլումբիացին վնասվածք ստացավ, ինչը թույլ չտվեց նրան Աշխարհի Առաջնության ժամանակ օգնել իր հավքականին: |
|