| |
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կողմնորոշվել է իր ապագայի հարցում, գրում է «AS»-ը: Պարբերականի տվյալներով, Իսպանիայի հավաքականի դարպասապահը հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով համոզել է 34-ամյա ավագին մնալ թիմում ևս մեկ մրցաշրջանով: Նաև կողմերը պայմանավորվել են այն մասին, որ 2014/15 մրցաշրջանի ավարտին պես Կասիլյասը կլքի «Ռեալն» ազատ գործակալի կարգավիճակում, չնայած, որ կողմերի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին: Կասիլյասը մի քանի անգամ փոխել է պայմանագրի կետերը: Այս մրցաշրջանում նա վաստակում էր 8,5 միլիոն, հաջորդում 8 միլիոն, 2015/16 և 2016/17-ում համապատասխանաբար 7,5 և 7 միլիոն եվրո:
|
|