| |
Մադրիդցի կանտերանոն անդադար աշխատում է իր վերականգնման համար... «Եթե Խեսեն վնասվածք չստանար, մենք կնվաճեինք Լա Լիգան»,- հենց այսպես մեկնաբանեց եղելությունը Կարլո Անչելոտտին մրցաշրջանի ավարտին: Հիշեցնենք, որ մարտի 18-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկեի» դեմ պատասխան խաղում Խեսեն վնասվածք ստացավ՝ պատռվեցին նրա աջ ծնկի խաչաձև կապանները: Խեսեն հիանալի դրսևորեց իրեն, երբ Կրիշտիանու Ռոնալդուն որակազրկված էր: 20-րդ համարի խաղը դուր եկավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին և անգամ տեղեկություններ կային, որ Իսպանացի մարզիչը պատրաստվոււմ է հրավիրել նրան հավաքականի ընկերական խաղերին: Սակայն վնասվածքը խաչ քաշեց նրա անցկացրած մրցաշրջանի և մարզավիճակի վրա, ինչի պատճառով ակումբի սանը գրեթե ամեն օր ակումբի Վալդեբեբաս բազայում մարզվում է, բուժումն արագացնելու համար: Նաև, Խեսեի համար մոտ օրերս նշված է դեպի Աուգսբուրգ թռիչքը, ուր նա բուժման փուլեր կանցնի մասնագիտացված բժիշկների կողմից: Խեսեի նպատակը՝ մինչև տարվա վերջ վերականգնվելը, կիրագործեն բարձրակարգ ֆիզիոթերապևտները: Հաշվի առնելով զարգացող օրգանիզմն ու նրա խելահեղ աշխատասիրությունը Խեսեն Կարլո Անչելոտտիի շարքեր կվերադառնա արդեն իսկ դեկտեմբեր ամսին, ու պատրաստ կլինի կատարել իր գեներալի բոլոր կարգադրանքները: |
|