| |
Ոչ բոլոր չեմպիոններն են վերադառնում անցած ուղղու վրա, ու կրկին անխափան այն անցնում: Իսպանիայի Ազգային Հավաքականը չկարողացավ երկրորդ անգամ դառնալ աշխահի չեմպիոն, ավելին՝ անգամ չկարողացավ դուրս գալ խմբային փուլից՝ գրավելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը 0 միավորով: Լուրն իհարկե ցավալի է «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուների համար՝ Աշխարհի Առաջնությունը ավարտվեց նրանց կողմից երկրպագվող ֆուտբոլիստների համար: Կասիլյաս, Խաբի, Տորրես, Ռամոս, Ալոնսո, Բուսկետս, Վիլյա, Ինիեստա, Ասպիլիկուետա.... մի՞թե այս անունները խոստումնալից ու լեգենդար չեն: Այս անուններն ուղղակի ձայնի արձագանք դարձան մութ մի սենյակում՝ Աշխարհի Առաջնությունում: Պարտվելով Հոլանդիային և Չիլիին Իսպանացիները զրկվեցին ամեն ինչից: Այն ամենից, ինչին պատրաստվում էին ողջ մրցաշրջանի ընթացքում: Նրանք ցանկանում էին 2010 թվականից հետո ևս մեկ անգամ իրենց գլխավերևում պահել Ոսկե մոլուցքը՝ սակայն ցանկությունը վերածվեց ցնորքի... Դիտեք հանդիպման տեսությունն սեղմելով ԱՅՍՏԵՂ: «Marca» պարբերականի ամսագրի կազմերն այսօր՝ |
|