| |
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Աշխարհի Առաջնության մնացած խաղերը, ձախ ծնկի վնասվածքի պատճառով, գրում է «El Confidencial»-ը: Բժիշկները Ռոնալդուին խորհուրդ տվեցին դադար վերցնել շաբաթ օրվա տոմոգրաֆիայից հետո, սակայն Պորտուգալացին համառ գտնվեց և մասնակցեց Գերմանիայի դեմ խաղին (0-4): Բժիշկները խաղից հետո միայն մեկ բան ասեցին՝ ծնկային տենդենիտ: «Ռոնալդուի ծունկը հանգստի կարիգ ունի, հակառակ դեպքում նրա ապագան վնասված կլինի»,- հայտնել է Պորտուգալացի բժիշկ Խոսե Նորոնյան: Վերոնշյալ խոսքերին Կրիշտիանուն պատասխանել է, որ ինքը կընտրի՝ խաղա՞լ, թե՞ ոչ: Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուն ստիպված էր վնասվածքով խաղալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում ու եզրափակչում, չնայած նրան, որ ցավեր էր զգում: Բժիշկները նրան այդժամ էլ խորհուրդ չէին տալիս խաղալ, բայց ֆուտբոլիստի խոսքերով՝ միայն նա կընտրի խաղա՞լ, թե՞՝ ոչ: Ռոնալդուի վնասվածքը քրոնիկական չէ, սակայն վերջերս ցավերն ուժեղացել են, հասնելով անհնարին աստիճանի: Նարոնյայի խոսքերով Ռոնալդուն 2 ամսից ավելի ժամանակով պետք է ընդմիջի մարզումներն ու խաղերը, հակառակ դեպքում վնասվածքը կարող է բարդանալ յուրաքանչյուր պահի: «Ռեալի» կառավարությունը է պահանջում է ֆուտբոլիստին հանգստանալ: Նարոնյան համարվում է տարածաշրջանի լավագույն բժիշկը: Հենց շնորհիվ նրա «Ռեալի» պաշտպան Պեպեն 2009 թվականի դեկտեմբերին վիրահատվելով կարողացավ մեկնել Աշխարհի Առաջնության 2010 թվականի խաղարկությանը: Նրա օգնության հույսն էր փայփայում նաև Կոլումբիացի Ռադամել Ֆալկաոն, ով չկարողացավ շարքեր վերադառնալ մինչ Աշխարհի Առաջնության մեկնարկը: Հիշեցնենք, որ երեկ կայացած մարզումների ժամանակ «Ռեալի» առաջատարը մարզումներն ավարտեց 30 րոպե շուտ, քան իր հայրենակիցները:
|
|