| |
![]() Պորտուգալական «Բենֆիկայի» դարպասապահ Յան Օբլաք Միխա Մլակլարի գործակալը հաստատել է Իսպանական ակումբների հետաքրքրությունն իր հաճախորդի նկատմամբ: Ներկայացուցչի տվյալներով, 21-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Ատլետիկոն»: «Արքայական» ակումբը պատրաստ է գնել Սլովենացի ֆուտբոլիստին և միանգամից մի քանի տարով վարձակալությամբ հանձնել այլ ակումբի: Նշենք, որ նամն օրինակով է գործել նաև Լոնդոնի «Չելսին»՝ գնելով Տիբո Կուրտուաին և վարձակալությամբ հանձնելով Մադրիդի «Ատլետիկոին»: Օբլաքի գործող պայմանագիրն «Արծիվների» հետ գործում է մինչև 2018 թվականը, իսկ նրա պայմանագրի հրաժարագինը կազմում է 20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկով չի ներկայացել «Բենֆիկաին», սակայն նրա մեջ «Սերուցքայինները» տեսնում են Իկեր Կասիլյասի փոխարինողին, որի պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը: |
|