| |
«Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: Սակայն 26-ամյա հարձակվողը պատրաստ է մնալ «Ռեալում» միայն իր 4,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձի կրկնակի բարձրացման դեպքում: Եթե «Արքայական» ակումբը համարայնվի ֆրանսիացուն վճարել տարեկան 9 միլիոն եվրո, ապա նա կլինի «Ռեալի» 2-րդ ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը՝ Գարեթ Բեյլի հետ հավասար, հայտնում է «AS»-ը: Աղբյուրի հավաստմամբ, 2009 թվականին «Լիոնից» «Ռեալ» տեղափոխվելուց հետո նրա աշխատավարձը չի բարձրացվել: Նշվում է, որ Կարիմ Բենզեման «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի սիրելի ֆուտբոլիստներից է, ինչն ապացուցում է նախագահի ընտրությունը Բենզեմայի և Իգուաինի միջև: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել Բենզեայի հետ պայմանագիրը, քանի որ ծրագրում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին:
|
|