Գալիք Աշխարհի Առաջնության խաղերի համար «Արքայական» ակումբը 12 ֆուտբոլիստ է ուղարկել: Արդյունքում «Ռեալը» սահմանում է նոր ռեկորդ:
Բենզեման, Վարանն ու Մարսելոն իրենց նորամուտը կնշեն Աշխարհի Առաջնությունում, այն ժամանակ, երբ Կոենտրաուն, Մոդրիչը, Խեդիրան ու Դի Մարիան արդեն մասնակցել են այդ մրցաշարին: Ընդհանուր առմամբ Աշխարհի Առաջնությանը մասնակցող «Ռեալի» 12 ֆուտբոլիստները հրավիրվել են 7 տարբեր հավաքական՝ Իսպանիա (3), Պորտուգալիա (3), Ֆրանսիա (2), Խորվաթիա (1), Գերմանիա (1), Բրազիլիա (1) և Արգենտինա (1):