Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչին, տեղեկանում ենք «Marca» պարբերականից:
Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտտին խոստացել է թիմից հեռացող Ալվարո Մորատային համարժեք փոխարինող գտնել: Անչելոտտին արդեն մատնացույց է արել բավականին երիտասարդ ու մարտունակ ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանջուկիչը նշել է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խաղային փիլիսոփայությունը չի համընկնում իր որակներին: Նա արդեն տեղեկացրել է գերմանական ակումբի ղեկավարությանը, որ ուզում է հեռանալ: