Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար և թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա իր թիմի հետ հայտարարել Աշխարհի Առաջնության բացումը: Կրիշտիանուն դուրս կբերի իր թիմին դաշտ ավագի թևկապով հունիսի 16-ին կայանալիք Գերմանիայի դեմ առաջին խաղում:
Ավելի վաղ «Ռեալի» հարձակվողի մոտ հայտնաբերվել էր կոնքի մկանների վնասվածք և ծնկատակի ջլերի բորբոքում, սակայն Կրիշտիանուն պրոֆեսիոնալին հարիր կերպով ապաքինվում է:
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն իր հերթին գոհունակություն է հայտնել իր թիմի առաջատարի բուժման ընթացքից: