| |
«Արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագան իր ներկայիս ակումբում հարցականի տակ է, հայտնում է «El Confidencial»-ը: Պարբերականի տվյալներով «Ռեալն» անհրաժեշտություն չի տեսնում թիմում պահել Ֆրանսիացուն, առավել ևս, եթե ակումբին հաջողվի ձեռք բերել «Լիվերպուլի» Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Ըստ «Սերուցքայինների» ղեկավարության Բենզեմայի վիճակագրությունը հարիր չէ «Ռեալում» խաղացող ֆուտբոլիստի համար: Ավարտված մրցաշրջանում հարձակվողը 17 գոլ է խփել 37 խաղում: Հայտնի է նաև, որ Մադրիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին թույլ է տվել փոխարինել Բենզեմային Սուարեսով: Որոշումն, իհարկե մնում է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ուսերին: Եթե Կարիմի պայմանագիրը չերկարաձգվի, ապա «Ռեալը» կվաճառի նրան: Ամենահարմար թեքնածուները՝ Ֆրանսիացու գնման համար հանդիսանում են «ՊՍԺ»-ն և «Արսենալը»:
|
|