| |
Լուիս Սուարեսն ու «BBC» եռյակը միասին ավարտված մրցաշրջանում խփել է 145 գոլ... Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա... և Լուիս Սուա՞րես: Եթե Ֆլորենտինո Պերեսին հաջողվի իր երազանքներն իրականություն դարձնել, ապա Կարլո Անչելոտտին կունենա մոլորակի ուժեղագույն հարվածային ուժը: Դա կլինի մահացու հարձակվողական քառյակ, բոլոր անհրաժեշտ մասնիկներով՝ արագություն, հզորություն, ճկունություն, դրիբլինգ, դաշտի տեսողություն և ամենակարևորը՝ գոլեր: Բենզեման, Բեյլը, Ռոնալդուն ու Սոարեսը միասին խփել են 145 գոլ, առանց ընկերական հանդիպումները հաշվելու: Այս թիվը շատ բանի մասին է խոսում, հատկապես եթե խոսենք Եվրոպական գրանդերի խփած գոլերի քանակների մասին: Կան միայն 4 թիմեր, որոնք 145 գոլից ավելի են խփել ավարտված մրցաշրջանում՝ «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա» և «Բարսելոնա»: Անչելոտտիի թիմն ընդհանուր առմամբ խփել է 160 գոլ՝ 3 մրցաշարերում միասին, այդպիսով լինելով եվրոպայի ամենաշատ գոլ խփած ակումբն այս պահին: Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» է, խփած 156 գոլով՝ 4 մրցաշարերում միացին: Ապա «Բավարիան», սփած 150 գոլերով՝ 6 մրցաշարերում միասին: Քառյակը եզրափակում է Կատալոնական «Բարսելոնան»՝ խփած 148 գոլերով՝ 4 մրցաշարերում միասին: Այլ խոսքերով՝ Բեյլ-Ռոնալդու-Բենզեմա-Սուարես «կվարտետը» խփել է միայն 3 գոլով քիչ գոլ, քան ողջ «Բարսելոնան» և 5 գոլով քիչ, քան ողջ «Բավարիան»: |
|