| |
Գերմանական «Հոֆֆենհայմի» հարձակվող խոսելուն, ով հանդիսանում է «Արքայական» ակումբի սան, կարող է վերադառնալ հարազատ ակումբ: «Սերուցքայինները» պատրաստ են վերադարձնել Խոսելուին այն դեպքում, երբ Ալվարո Մորատան հեռանա ակումբից: Հայտնի է, որ Մորատայի վաճառքի պայմանագրում նշված կլինի կետ, որով «Ռեալը» ցանկացած պահի կարող է գնել Ալվարո Մորատային: 2012 թվականին Մադրիդցիները նույն սկզբունքով Խոսելուին վաճառեցին «Հոֆֆենհայմին»: Նրան ետ վերադարձնելու համար գումարի քանակը կազմում է 12 միլիոն եվրո: Նաև «Արքայական» ակումբը իր սաներից վաճառել էր Դանիել Կարվախալին Լևերկուզենի «Բայերին», ու նույն սկզբունքով էլ 13/14 մրցաշրջանի մեկնարկին վերադարձրեց Իսպանացուն ակումբ Ավարտված մրցաշրջանում Խոսելուն վարձավճարով տեղափոխվելով «Այնտրախտ» դարձել է 14 գոլի հեղինակ:
|
|