Ավարտված մրցաշրջանում Դենիս Չերնիշովը 6 հանդիպում է անցկացրել «Սևիլիայի» կազմում: Մադրիդցի կանտերանոյի հաշվին 213 խաղային րոպե կա: 5 խաղ Լա Լիգայում, 1` Եվրոպայի Լիգայում: «Սևիլյայի» կառավարությունը որոշում է ընդունել բանակցություններ չվարել «Արքայական» ակումբի հետ՝ ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը երկարացնելու շուրջ:
«El Correro» պորտալի տվյալներով անգամ եզրային պաշտպան Ալբերտո Մորենոյի՝ թիմից հեռանալը չի նպաստում Ռուս ֆուտբոլիստի՝ թիմում մնալուն, քանի որ հակված է վնասվածքներ ստանալուն:
Չերնիշովը հանձնվեց «Սևիլյային» ավարտված մրցաշրջանի մեկնարկին, առանց տրանսֆերի ամբողջական իրավունքները գնելու հնարավորության: Հայտնի է, որ «Արքայական» ակումբը ցանկանում էր ևս մեկ մրցաշրջանով թողնել Ռուս ֆուտբոլիստին այդ թիմում, խաղային փորձի ձեռքբերման համար: