| |
Ըստ «El Confidencial» պարբերականի՝ 24-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը խնդրել է Մյունխենյան ակումբին ծանոթանալ «Ռեալի» ուղարկած առաջարկին, եթե այն լինի: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ լրանում է 1 տարի անց, սակայն ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել պայմանագիրը Գերմանական մեքենայի հետ: Ֆուտբոլիստի գործակալն իր հերթին անցյալ մրցաշրջանից սկսած բանակցում է տարբեր ակումբների հետ իր հաճախորդի տրանսֆերի շուրջ, սակայն ապարդյուն: Արդեն 3 անգամ Կրոսի գործակալը հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչներին, սակայն սայլը տեղից չի շարժվել: Ֆուտբոլիստն ինքը հայտնել է, որ չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները «Բավարիայի» հետ: |
|