| |
Լոնդոնի «Արսենալը» ծրագրում է հզորացնել դարպասային հրապարակը «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Իկեր Կասիլյասով՝ հաղորդում է «AS» պարբերականը: Ըստ աղբյուրի՝ Լոնդոնյան ակումբը Լուկաշ Ֆաբիանսկու «Սոունսի» և Էմիլիանո Վիվիանոյի «Պալերմո» տեղափոխությունից հետո ցանկանում է արժանի դարպասապահ ունենալ: «Զինագործները» 33-ամյա Իպանացիով հետաքրքրվում էին դեռ անցյալ մրցաշրջանից, երբ հայտնի դարձավ, որ Կարլո Անչելոտտին ցանկանում է «հերթափոխով» խաղաժամանակ տրամադրել Իկեր Կասիլյասին և Դիեգո Լոպեսին: Ինքը՝ Կասիլյասը չի ցանկանու լքել ակումբը: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 3 տարուց՝ իսկ պայմանագրի խզման արժեքը կազմում է 180 միլիոն եվրո: Նրա խաղը՝ «խոր ծերության» ժամանակ տպավորիչ է, սակայն աշխատավարը գնալով նվազում է: Ավարտված մրցաշրջանում նա վաստակում էր տարեկան 8,5 միլիոն եվրո, գալիք մրցաշրջանում կվաստակի 8 միլիոն, իսկ 16/17 մրցաշրջանում նրա աշխատավարձը կկրճատվիի մինչև 7 միլիոն եվրո: Հենց այս հանգամանքը կարող է օգնել «Արսենալի» երկարամյա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին՝ 33-ամյա եգենդի ձեռքբերման հարցում: «AS» պարբերականի ամսագրի շապիկն այսօր՝ |
|