| |
Պորտուգալացի պաշտպանը «Ռեալի» մարզաշապիկը կհագնի մինչև 2019 թվականը... Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ռեալի» հետ: Դեռ նախորդ մրցաշրջանի ավարտից կողմերը բանակցում էին, սակայն 2013/14 մրցաշրջանի ավարտից հետո, միայն կարողացան համաձայնության գալ: Նոր պայմանագրի համաձայն՝ Պորտուգալացի Ֆաբիուն կծառայի Եվրոպայի Չեմպիոնին մինչ 2018/19 թվականի ավարտը: Կոենտրաուն Մադրիդ տեղափոխվեց 2011 թվականին՝ «Բենֆիկայից»: Ժոզե Մոուրինյուի առաջին ձեռքբերումներից մեկներ հենց Ֆաբիուն: Նա մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում էր, իր տրանսֆերային արժեքի շնորհիվ (30 Միլիոն եվրո): Այնժամ կնքված պայմանագիրը պետք է գործեր 6 տարի՝ մինչև 2017 թվականը: Պաշտպանի հետ նոր պայմանագրի կետերի մեջ նաև մտնում է նրա աշխատավարձի բարձրացումը՝ այսուհետ նա կվարձատրվի տարեկան 4 միլիոն եվրոյով: Պորտուգալացին պայմանագրի «ճոխացում» ստացավ, անցկացնելով հիանալի մրցաշրջան, և պահելով խաղն իր ափերի մեջ, երբ վնասվածքի պատճառով բացաքայում էր Մարսելոն: |
|