| |
Մադրիդի «Ռեալի» կառավարությունը քայլեր է ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: Մադրիդյան ակումբը պատրաստ է 27-ամյա Ուրուգվայցուն վճարել շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ: Չնայա նրան, որ Ուրուգվայցին բազմիցս նշել է, որ երջանիկ է «Լիվերպուլում», «Արքայական» ակումբի կառավարությունն իր հերթին արձակումն ուժեղացնելու առիթը ձեռքից բաց չի թողնում: Ավելի վաղ Ֆուտբոլիստի գործակալ Ալեխանդրո Բալբին ասել էր, որ իր հաճախորդի համար դժվար կլինի հրաժարվել այն գումարից, որն առաջարկում է «Ռեալը»: Ներկայիս դրությամբ նա իր ազգային ընտրանու՝ Ուրուգվայի հավաքականի հետ պատրաստվում է 2014 թվականի աշխարհի առաջնությանը: |
|