| |
![]() Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարո Անչելոտտին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ գործնական հանդիպման ժամանակ հավանություն է տվել Անգլիական «Լիվերպուլի» առաջատար Լուիս Սուարեսի տեղափոխության մտքին: Սպասվում է, որ մոտ օրերս Ֆլորենտինո Պերեսը պաշտոնական առաջարկով կդիմի «Լիվերպուլի» ղեկավարությանը: Տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրոյով: Նշենք, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին մտադրություն չունի վաճառել հարձակվող Կարիմ Բենզեմային, եթե անգամ գործարքը Ուրուգվայցու շուրջ հաջողվի: |
|