| |
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է «Ֆուտբոլային Օսկար» մրցանակի դափնեկիրը: Ըստ «Vecernji List»-ի այս մրցանակով պարգևատրվում է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը: Անցյալ տարի նույնպես Մոդրիչն արժանացավ այս մրցանակին: 2013/14 մրցաշրջանում Մոդրիչն անցկացրել է 51 խաղ՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Հունիսի 12-ից հուլիսի 13-ը նա կլինի Բրազիլիայում իր ազգային ընտրանու հետ՝ «A» խմբում և Աշխարհի առաջնությունում հաղթանակ տանելու համար:
|
|