| |
«Ռեալ Մադրիդը» հուսով է, որ Խաբի Ալոնսոն կավարտի իր կարիերան ազգային հավաքականում՝ Ֆիֆա Ֆուտբոլ Մունդիալից հետո: Այդպիսով նա կկենտրոնանա միայն իր ակումբային կարիերայի վրա: Վերջնական որոշումը Ալոնսոինն է, սակայն իր ներկայիս թիմի անձնակազմը վստահեցնում է, որ Խաբին հակված է հավաքականի իր կարիերան ավարտելուն ու «Սերուցքայինների» վրա կենտրոնանալուն: Սա նշանակում է, որ Անչելոտտիի առանցքային ֆուտբոլիստներից մեկը կազատվի որոշ պարտականություններից: Ալոնսոյի որոշումը հավաքականում իր խաղի վրա ձեռնտու է Մադրիդյան ակումբին, քանզի վերջինս ֆուտբոլիստի հետ եղած պայմանագիրը երկարաձգել է մինչև 2016 թվականը: Բասկյան ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում կկրճատի իր հանդիպումների թիվը: Դա իհարկե մեծ օգուտ է Կարլո Անչելոտտիի համար, քանի որ նրա կողմից անվանակոչված «Ուսուցիչը» ավեի թարմ և էներգետիկ ֆուտբոլ կցուցադրի: Ալոնսոն կարող է հանգստանալ մի քանի շաբաթ, մինչ Իսպանիայի հավաքականը կխաղա իր առաջին մի քանի խաղերը: Սա, թերևս, վնասվածքը չկրկնելու և մարզավիճակում մնալու լավագույն տարբերակն է:
|
|