| |
Երեկ Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենթուսի» լեգենդների միջև գեղեցիկ հանդիպում կայացավ: Չնայած նրան, որ այս երկու ակումբների հավերժ լեգենդների մեծամասնությունը մարզչական կարիերա է սկսել, միևնույն է շարունակում է խաղալ բարեգործական խաղեր: «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը առաջին խաղակեսում խաղաց «Ռեալի», երկրորդում՝ «Յուվենթուսի» կողմից: Պատճառն այն է, որ Զիզուն միաժամանակ համարվում է 2 թիմի լեգենդ: «ՅՈՒՎԵՆԹՈՒՍ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝ (1 - 5)` ՄՈՐԻԵՆՏԵՍ (31°), ԶԻԴԱՆ (42°), ԿԼԱՐԵՆՍ ԶԵԴՈՐՖ (64°), ՌՈՒԲԵՆ ԴԵ ԼԱ ՌԵԴ (74°), ԼՈՒԻ ՎԵԼԱՍԿՈ (87°) - ՏԱԿԻՆԱՐԴԻ (43°) ԿԱԶՄԵՐ՝ «ՅՈՒՎԵՆԹՈՒՍ»՝ Տորիչելլի, Տակոնի, Ֆերերա, Կորերա, Բիրինդելի, Դի Լիվիո, Կամորանեզի, Տակինարդի, Դավիդս, Նեդվեդ, Ամորուզո: ՓՈԽԱՐԻՆՎԱԾՆԵՐ՝ Չիմենտի, Պորրինի, Մոնտերո, Լուլիանո, Միրկովիչ, Վիրչուվոդ, Տուդոր, Դիմաս, Ալեսսիո, Ռավենելլի, Վիերի, Պոդավանո: «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»՝
Կոնտերաս, Միչել Սալգադո, Ֆերնանդո Հիերո, Պավո, Կարանկա, Մակելելե, Կարեմբյո, Զեեդորֆ, Զիդան, Մորիենտես, Էսնայդեր: ՓՈԽԱՐԻՆՎԱԾՆԵՐ՝ Սանչես, Բուտրագենյո, Վելասկո, Պերես, Տոտե, Դե Լա Ռեդ, Սաբիդո, Ամավիսկա: ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ |
|