| |
Մադրիդի «Ռեալի» հովանավոր «Adidas»-ը հունիսի 2-ին ներակայացրել է թիմի նոր մարզահագուստը 2014/15 թվականների մրցաշրջանի համար: Տնական մարզահագուսը ավանդական՝ սպիտակ գույնով է, իսկ արտագնա մարզահագուստը ողողված է նրբաոճ վարդագույնով: «Սանտիագո Բեռնաբեույում» կայացած «3D» ցուցադրության միջոցով հազարավոր մարդիկ ականատես եղան իրենց կողմից երկրպագվող թիմի նոր կերպարանքին: Դեռևս հայտնի են տնական և արտագնա մարզահագուստները, սակայն մրցաշրջանի մեկնարկին կներկայացվի նաև 3-րդ՝ հավելյալը: Ներկայացնում ենք այն տեսանյութով: Եթե ցանկանում եք դիտել բուն ցուցադրությունը դիտեք սկսած 10:30 ժամանակահատվածից՝ Նախ ներկայացնում ենք մարզահագուստները ավելի մանրամասն՝ լուսանկարներով՝ ՏՆԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ՝ ԱՐՏԱԳՆԱ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ՝ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏ |
|