| |
«Արքայական» ակումբի վետերան դարպասապահ Իկեր Կասիլյասը կշարունակի պաշտպանել Մադրիդյան ակումբի դարպասը, գրում է «Marca» պարբերականը: Այս մասին անձամբ հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Իսկերն ասաց, որ ցանկանում է մնալ «Ռեալում», իսկ ես նրան պատասխանեցի «Ես նույնպես ցանկանում եմ որ դու մնաս, ուստի ոչ մի տեղ քեզ բաց չեմ թողնի»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը: Նշենք, որ նախկինում տեղեկություններ են տարածվել, որ 33-ամյա իսպանացին կարող է լքել ակումբը: |
|