| |
Բացի մեծաքանակ գոլերից, Ուելսցի ֆուտբոլիստը խփել է նաև 2 չափազանց կարևոր գոլ... Մեծագույն ֆուտբոլի վարպետներին անհրաժեշտ է շատ կարճ ժամանակ, թիմին հարմարվելու և ապացուցելու, որ արժանի է իր համար վճարված գումարին: Մադրիդի «Ռեալում» անցկացրած առաջին մրցաշրջանում նա խփել է 22 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում ու այս ամենը 44 խաղում: Բեյլն իր նորամուտը նշեց սեպտեմբերի 14-ին, «Վիլյառեալի» դեմ խաղում: Կարելի է ասել, նորամուտը լավ ստացվեց, քանի որ Գարեթը գոլ խփեց: Բեյլը հակառակորդներին ստիպես խաղը դաշտի կենտրոնից սկսել 15 անգամ Լա Լիգայում, ընդ որում նա իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց հենց Առաջնությունում՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում: Եվրոպական մարտի դաշտում Բեյլը խփել է 6 գոլ, և մեկ գոլ գավաթի խաղարկությունում: 2 ԳՈԼ՝ 2 ՏԻՏՂՈՍ Բեյլի բոլոր խաղերից ամենաընդգծվածները Արքայական գավաթի և Չեմպիոնների Լիգայի եզրափակիչններն էին, ուր Ուելսցու գոլերը համարվում էին հաղթական: Բեյլը նվաստացրեց հակառակորդ «Բարսելոնային» գավաթի եզրափակչում, սեփական կիսադաշտից վազելով 60 Մետր տարածություն: Բացի այդ Բեյլը ցույց տվեց իր առաձնահատկությունը, երբ թիմին գոլ է պետք՝ դա «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչն էր:
|
|