| |
Իտալական «Յուվենթուսը» շարունակում է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ, հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի շուրջ: «Արքայական» ակումբը հուսով է վաճառել Մորատային 20 միլիոն եվրոյվ, ապա գումարը ներդնել «Լիվերպուլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուիս Սուարեսի ձեռքբերման համար: Իսպանական կողմը ցանկանում է վաճառել երիտասարդ տաղանդին վերոնշյալ գումարով, պահպանելով տրանսֆերը հետ գնելու իրավունքները: «Յուվենթուսն» իր հերթին ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել, հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Թուրինյան ակումբի հետ: Վաղը կաայանալիք բանակցությունները, հնարավոր է հասնեն վերջնական արդյունքի: Ավարտված մրցաշրջանում Մորատան անցկացրել է 34 հանդիպում, դառնալով 9 գոլի հեղինակ: |
|