| |
Ըստ «El Larguero» ռադիոալիքի, Իսպանիայի ազգային հավաքականի և «Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս միայն Չեմպիոնների Լիգայում և Գաաթային խաղերում, մի շարք առաջարկներ է ստացել տարբեր ակումբներից: Մադրիդյան ակումբի սանի համար, թերևս ամենաշահավետ տարբերակը կլիներ Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխությունը: ԶԼՄ-ների տվյալներով, Իսպանացի դարպասապահը ցանկանում է, որ ոչ միայն իր մարզաշապիկի ետևում գրված լինի 1 համարը, այլ նաև, որ լինի համար 1 դարպասապահը: Հարկ է նշել, որ թիմի Լեգենդը պաշտպանում է Մադրիդյան դարպասը դեռ հեռավոր 1998 թվականից, իսկ իր գործող պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է 2017 թվականին: Նախկինում արդեն նշել էինք, որ «Բլանկոսների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին փոխել է դարպասապահի ընտրման իր սկզբունքը: |
|