Ողջույն հարգելի Մադրիդիստներ, այսօր մենք մանրամասն կուսումնասիրենք թիմի վիճակագրությունը, արդյունքները, նվաճումները և Ֆուտբոլիստների անհատական վիճակագրությունները:
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ՝
Անկասկած՝ հաղթանակը Չեմպիոնների Լիայում և Արքայական գավաթում մեծ ուրախություն բերեցին աշխարհի բոլոր Մադրիդիստներին: Սակայն ավարտված մրցաշրջանում նվաճված Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը՝ «Լա Դեսիման» ավելի է կարևորվում թիմի կողմից: Անկասկած՝ սա Անչելոտտիի սաների գլխավոր նվաճումն է:
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝
Մրցաշրջանի ավարտ... «Արքայական» ակումբն ուներ բոլոր հնարավորությունները Իսպանիայի Չեմպիոն, գավաթակիր դառնալու համար, սակայն չարեց դա: Ինչու՞... Կոնկրետ պատճառ չի նշվում, սակայն կարելի է ասել, որ ֆուտբոլիստները տարված են եղել Չեմպիոնների Լիգայի եզրափակչով, ու մոռացել ներքին առաջնությունը: Ինչպես ասում են՝ ամեն լավ պահից մի քիչ, մի քիչ, իսկ լավ պահեր «Ռեալն» այս մրցաշրջանում շատ ուներ:
ՀԻԱՍԹԱՓԵՑՈՒՄ՝
Չի կարելի առանձնացնել մի ֆուտբոլիստի, ով վատ մրցաշրջան անցկացրեց, եթե իհարկե դա չի վերաբերվում վնասվածքներին (Խեդիրա, Մարսելո), կամ մարզչի որոշումին (Իսկո): Հաշվի առնելով այն, որ մրցաշրջանի վերջին հատվածում ֆուտբոլիստներից շատերը լավ խաղացին՝ արդարացնելով մարզչի և երկրպագուների սպասելիքները, չի կարելի նշել ֆուտբոլիստի, ով վատ մրցաշրջան անցկացրեց:
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ՝ ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ՝
Տվյալ իրավիճակում բոլորի կարծիքները կհանդիպեն խաչմերուկում: Կասիլյասը մեծ քանակությամբ պատասխանատու հանդիպումներ անցկացրեց, արդարացնելով իրեն վստահված խաղաժամանակը: Նշված խոսքերն, իհարկե չի կարելի ասել Դիեգո Լոպեսի մասին:
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ՝ ՊԵՊԵ՝
«Ռեալի» ամենակայուն խաղ խաղացող ֆուտբոլիստներից մեկն էր: Վարանի վնասվածքը նոր արահետ բացեց դեպի խաղադաշտ, ու նա անցավ այդ արահետով, արժանանալով իր այն խաղին, որը երբեք չեր խաղացել: Իրոք, հիանալի մրցաշրջան անցկացրեց Պորտուգալացին:
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆ՝ ԼՈՒԿԱ ՄՈԴՐԻՉ՝
Ավարտված մրցաշրջանի հաստատուն, կարևոր ֆուտբոլիստներից մեկը: Նա կատարում էր մեծածավալ աշխատանք՝ խլում էր գնդակը, հիանալի տեղաշարժվում մրցաշկցի կիսադաշտում, գեղեցիկ փոխանցումներ կատարում, ու ֆանտաստիկ գոլեր խփում: Նա Մադրիդյան ակումբի «Ուղեղն» է, և վստահ ենք, որ այսպես երկար կշարունակվի:
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՎՈՂ ԵՎ ՌՄԲԱՐԿՈՒ՝ ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ՝
Չնայած նրան, որ Կրիշտիանուն պաշտոնապես հաստատված է որպես կիսապաշտպան, նա ուղղակիորեն հարձակվող է, ուստի թիմին պետք չէ վառ ընդգծված կենտրոնական հարձակվող: Պորտուգալացի «գիտնականը» ստեղծեց այնպիսի դիրք, որում նա կարող է անցնել եզրով, կատարել փոխանցում և խփել մեծաթիվ գոլեր: Անկասկած, Պորտուգալացու լավագույն մրցաշրջանն է «Ռեալում», քանի որ նա մեկ տարում նվաճել է միանգամից 2 մրցանակ՝ «Ոսկե Խաղակոշիկն» ու «Ոսկե Գնդակը», և նա հավակնում է «Ոսկե Ոտք» մրցաշակին, որի հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբեր ամսին:
ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ՝ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԳՈԼԵՐԻ ԹՈՓ ԵՌՅԱԿ՝
ԳԱՐԵԹ ԲԵՅԼ - «ԷԼՉԵ» - 71-ՐԴ ՐՈՊԵ
ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ - «ՎԱԼԵՆՍԻԱ» - 92-ՐԴ ՐՈՊԵ՝
ԱՆԽԵԼ ԴԻ ՄԱՐԻԱ - «ԲԵՏԻՍ» - 61-ՐԴ ՐՈՊԵ՝
ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԲԱՑՈՒՄ՝ ԽԵՍԵ ՌՈԴՐԻԳԵՍ՝
Չնայած նրան, որ Խեսեն շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, հասցրել է իր հիմքը դնել համաշխարհային ֆուտբոլում: Նա կաողացել է լինել Ռոնալդուի և Բեյլի հետ հավասար խաղացող ֆուտբոլիստ, ինչից ելնելով ԶԼՄ-ները նրան անվանում են «Նոր Ռաուլ»: Սակայն վնասվածքը փչացրեց ֆուտբոլիտի թափը, ուստի նա հաջորդ մրցաշրջանից կշարունակի իր անհավանական «արկածները» 20 համարի ներքո:
Երկու Ֆուբտոլիստների համար էլ մրցաշրջանը կարելի է կատարյալ համարել: Նրանց ձեռքբերումը արժեցավ ընդահնուր 115 միլիոն եվրո, իսկ նման թանկարժեք եզրային զույգը հատկանականորեն գերել է պարբերականներին, մասնագորապես աջ եզրով ջաղջախիչ գրոհների կազմակերպմամբ:
ՊԱՐՈՆ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ»՝ ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ՝
Անկասկած, բոլորի համար այս տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը յուրաքանչյուրը հիշում է յուրովի: Գլխավոր իրադարձությունը՝ «Ռեալի» հաղթանակը: Եվ ոչ-ոք այն չեր տոնի, եթե չլիներ մի ֆուտբոլիստ: Դա ոչ Ռոնալդուն է, ոչ Կասիլյասը: Այդ մարդը «Ռեալի» փրկիչն է ՉԼ կիսաեզրափակչում «Բավարիայի» դեմ խաղում և ՉԼ եզրափակչում: ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍ, ահա ով է նա: Նրա խփած գոլը... Գոլը, որը նոր շնչառություն տվեց հանգչող «Սպիտակ սրտին»: Թեգենդար գոլ էր, ինչպես և հեղինակը:
Այնուամենայնիվ մրցաշրջանը հաջողված է, ու մենք շնորհավորում են այն մարդկանց, որոնք ուղղակի երկրպագել են այս թիմն ու իրենց անձնական շահն են համարել հենց այս թիմի ֆուտբոլիստների երջանկության արցունքները:
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՈՂՋ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ: ՍԵՂՄԵՔ ՄԵԾԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝
Ձևավորման յուրաքանչյուր պատճենում արգելվում է: Նյութերի պատճենման դեպքում հղումն armenian-rma.do.am-ին պարտադիր է: Կայքի ձևավորող ու սպասարկող՝ Արման Գրուզդև: